Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան գովեստի խոսքեր է հասցեագրել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Մորատայի կարծիքով՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր գծում հավասարը չունի Եվրոպայում:
«Բավականություն ես ստանում՝ դիտելով Լևանդովսկիի խաղը: Ինձ համար նա Եվրոպայի լավագույն հարձակվողն է»,- Bild-ը մեջբերում է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք՝ «Յուվենտուս»-ն ու «Բավարիա»-ն փետրվարի 23-ին հանդիպում են անցկացնելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում: Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 16-ին:









































