Դամասկոսի հյուսիսում՝ շուկայի մոտ, պայթյուն է որոտացել՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ ականապատված մեքենա է պայթեցվել։
Դեպքը տեղի է ունեցել Մասակեն Բարզե շրջանում։ Հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին, որոնց թիվը, սակայն, չի հստակեցվում։