Սենատոր Ջոն Մակքեյնը մտադիր է ԱՄՆ սենատ մտցնել ռուսական RD-180 հրթիռային շարժիչներն օգտագործելուց հրաժարվելու նախագիծը, հաղորդում է Reuters-ը:
Ելույթ ունենալով սենատում զինված ուժերի գործով լսումների բացմանը` Մակքեյնը հայտարարել է, որ դա կլինի «ռուսական հրթիռային շարժիչներից կախվածությունից ազատվելու» առաջին քայլը:
Նա նաև խոստացել է գործադրել բոլոր ջանքերը ռուսական հրթիռային շարժիչներն օգտագործել արգելելու համար, որոնք տեղադրված են ամերիկյան Ատլաս-5 հրթիռների վրա:









































