ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը աջակցություն է հայտնել Անկարային Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PPK) դեմ պայքարում, գրում է RIA Novosti-ն:
«Սպառնալիքները, որոնց բախվում է Թուրքիան, ոչ միայն ԴԱԻՇ-ն է, PPK-ն պակաս վտանգավոր խմբավորում չէ, այն ահաբեկչական կազմակերպություն է: Ձեր կառավարությունը փորձեց պայմանավորվել խաղաղության մասին, սակայն անհաջող, և ձեր առջև այլընտրանք չմնաց: Սակայն խնդրի կարգավորման նկատմամբ դուք պետք է քաղաքական կամք ցուցաբերեք և իհարկե անեք ամեն ինչ` ձեր քաղաքացիներին վնասազերծելու համար»,- ասել է Բայդենը` ուրբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ը լավատեսորեն է տրամադրված Սիրիայի նկատմամբ:








































