Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորել է Իրանի ժողովրդին՝ կապված միջուկային բարդ բանակցություններում տարած հաղթանակի հետ, որոնք հունվարին ավարտվեցին Արևմուտքի հետ համաձայնագրի իրագործման մեկնարկով:
«Մենք առանց բացառության հասանք մեր բոլոր հիմնական նպատակներին։ Մեր առաջին «կարմիր գիծը» եղել է հակաիրանական բոլոր բանաձևերի չեղյալ հայտարարումը, իսկ երկրորդը՝ բոլոր պատժամիջոցների վերացումը»,- ասել նա։
Ընդգծվում է, որ Ռուհանին այդ հայտարարությունն արել է նահանգապետերի, ինչպես նաև այն պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որոնք պատասխանատու են Իրանում խորհրդարանական և Փորձագետների վեհաժողովի ընտրությունների անցկացման համար։







































