Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Թուրք-մեսխեթցիների վերադարձը Վրաստան կարող է սկսվել այս տարի

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, մեսխեթցի թուրքերը (ախալցխյան թուրքեր) կարող են Վրաստան վերադառնալ արդեն այս տարի: Այս մասին հայտարարել է թուրք մեսխեթցիների Vatan («Հայրենիք») միության խորհրդի ղեկավար Շամսադին Սյարվարովը:

Վերջինիս խոսքերով, ԵԽ-ի առջև թուրք-մեսխեթցիների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի ստանձնած պարտավորությունների ժամկետն ավարտվում է այս տարի. «Սակայն այդ ժամկետը կարող է երկարաձգվել: Ներկայումս հանձնաժողովը համապատասխան աշխատանքներ է իրականացնում և առաջիկա օրերին նիստ կգումարի: Մենք հուսով ենք, որ շուտով կհայտնվենք այն տարածքում, որտեղից հարկադրաբար հեռացել ենք 67 տարի առաջ:

Թուրք-մեսխեթցիների վերադարձը տեղի է ունենալու մի քանի փուլով: Դրանք իրենց մեջ ներառում են վերաբնակեցմանն առնչվող որոշման ընդունումն ու հայտ ներկայացնելը, վերաբնակի կարգավիճակ ստանալը և այլն: Այժմ այս ամենը քննարկվում է վրացական կողմի հետ»:

Հիշեցնենք, որ 1944 թվականին Ստալինի հրամանով անհուսալի տարր հանդիսացող թուրք-մեսխեթցիները բռնագաղթվեցին Վրաստանի հարավարևելյան հատվածից և հաստատվեցին Ղազախստանում, Ղրղզստանում ու Ուզբեկստանում:

Երբ 1999 թվականի ապրիլի 27-ին Վրաստանը դարձավ ԵԽ-ի 41-րդ անդամ, հենց Թուրքիայի նախաձեռնությամբ ու ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ պարտավորվեց ստանձնել թուրք-մեսխեթցիների վերադարձման ապահովումը:

Այժմ պլանավորված է 2011-2013 թվականներին կենսագործել «Դյոնուշ» («Վերադարձ») պլանը և Ջավախքում վերաբնակեցնել թուրք-մեսխեթցիների 6000 ընտանիքների: Թուրքիան ակտիվորեն սատարում է այդ ամենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում