Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Մենք կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ. Տարոն Մարգարյան. Facebook

Երևանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում ամենամեծ թվով ձայներ ստացած ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ուրախ եմ արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ: Եվ այդ առիթով նախ և առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել երևանցիներին՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին մասնակցելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իրենց վստահության քվեն մեզ տված բոլոր ընտրողներին՝ մեզ հավատալու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկել են քաղաքական այլ ուժերի օգտին և, նրանց ևս վստահեցնում եմ, որ հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերի ու աշխատանքների արդյունքով կկարողանանք արդարացնել նաև նրանց սպասելիքները:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մրցակցություն ապահովելու համար:

Ես շնորհակալ եմ մեր թիմակիցներից ու համոզված եմ, որ այս թիմով, որն իր մեջ մեծ ներուժ և կամք ունի, առաջիկա չորս տարիների ընթացքում կկարողանանք մեր առջև դրված բոլոր խնդիրները լուծել և կյանքի կոչել ներկայացված ծրագրերը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր լրագրողներին, ովքեր աշխատեցին ողջ քարոզարշավի ընթացքում և համակողմանի լուսաբանեցին մեր հանդիպումներն ու ներկայացվող ծրագրերը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև իրավապահ մարմիններին, ոստիկաններին, ովքեր կարողացան ապահովել քարոզարշավի ու բուն ընտրական գործընթացի ապահով ու խաղաղ ընթացքը:

Սիրելի երևանցիներ, ես համոզված եմ, որ այսօրվա գրանցված հաջողությունը կարողացել ենք ամրագրել համատեղ ուժերով և նույն ոգով էլ կշարունակենք աշխատել ավելի լավ Երևան ունենալու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում