Օդեսայում շաուրմայի կրպակը գովազդելու համար օգտագործել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը՝ հայտնում է dumskaya.net-ը:
Գովազդային վահանակում պատկերված է Պուտինը՝ շաուրման ձեռքին: Ինչպես հաղորդում է պարբերականը, քաղաքական գործչին «ֆոտոշոփի շնորհիվ դարձրել են շաուրմա ուտող»:
Ըստ կայքի տեղեկությունների՝ ՌԴ գլխավոր դատախազությունում հայտնել են, որ Պուտինի վարչակազմը նրա լուսանկարը գովազդում օգտագործելու համաձայնություն չի տվել:









































