Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ գոհ է թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի աշխատանքից:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչը դժգոհ է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստից, վերջինիս վերաբրմունքից գործին: Նշվում էր նաև, որ թիմի մեկնարկային կազմում Զիդանը Խամեսի փոխարեն տեղ կտա Իսկոյին:
«Խամեսից նույն սպասելիքներն ունեմ, ինչ թիմի մյուս ֆուտբոլիստներից: Նա լավ է աշխատում, որպեսզի պատշաճ մարզավիճակում լինի առաջիկա հանդիպումներում»,-AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:









































