ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի և Ռուսաստանի միջև առավել սերտ համակարգումը կմեծացնի արդյունավետությունը ԴԱԻՇ-ի դեմ մղվող պայքարում: Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Հորդանանի թագավոր Աբդալա II-ը:
Խոսելով Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին իր երկրի մասնակցության մասին՝ նա նշել է Վիեննայի ձևաչափով խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը: «Վիեննան շատ կարևոր է այն տեսանկյունից, թե ինչպես ենք մենք գործերը վարում Ռուսաստանի հետ,- ընդգծել է Աբդալա II-ը:- Իմ կարծիքով՝ եթե մենք կարողանանք հասնել այն բանին, որ Ռուսաստանը միանա համակարգված ջանքերին, ապա միայն ավելի լավ կլինի: Բայց դա Մոսկվայի և Վաշինգտոնի խնդիրն է»:
Միապետը նաև հայտնել է, որ Հորդանանը Ռուսաստանի հետ աշխատում է, որպեսզի հրադադարի ռեժիմ հաստատվի Սիրիայի հարավում, որտեղ գործում են ընդդիմության ուժերը։









































