Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ասիմետրիկ ընդդիմության ճանապարհը

Քչերը կվիճարկեն իշխանության տարբեր ներկայացուցիչների այն միտքը, թե Հայաստանում այսօր չկա իշխանությանը համարժեք հակակշիռ քաղաքական ուժ: Ինչ խոսք, երբ իշխանության ներկայացուցիչները հնչեցնում են նմանօրինակ հայտարարություններ, դա բացի իրականության արտացոլում լինելուց, և գուցե դրանից առաջ նախ, իհարկե, ցինիզմի և անպատկառության դրսևորում է: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում իշխանությանը հակակշիռ, համարժեք քաղաքական ընդդիմություն լինել չի կարող ընդհանրապես, քանի որ դրա համար նախ պետք է քաղաքական իշխանություն:

Հայաստանում ընդդիմությունը իշխանությանը համարժեք լինելու համար պետք է գողանա իշխանությանը համարժեք, բռնանա, օրենքներ և Սահմանադրություն խախտի, կոռուպցիայի և մենաշնորհների մեջ թաթախված լինի: Դա է իշխանությունը, և այդպիսին կարող է լինել հակակշիռ, համարժեք ընդդիմությունը: Բայց պարզ է, որ ընդդիմությունը այդպիսին լինել չի կարող, քանի որ իշխանության ձեռքին են պատժիչ լծակները, ուժային կառույցները, որոնք էլ անմիջապես կլուծեն ընդդիմության հարցերը: Եվ բացի այդ, Հայաստանում իրական, արժեքավոր ընդդիմությունն, իհարկե, իրեն թույլ չի տա թաթախվել այն ամենի մեջ, ինչի մեջ թաթախված է իշխանությունը, նույնիսկ այդ իշխանությանը ամեն գնով հաղթելու համար:

Ամեն տեսակ չէ, որ ընդունակ է առաջնորդվել նպատակն արդարացնում է միջոցները տարբերակով: Եվ ավելին՝ գուցե Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը նաև հենց նրա համար է, որ հանրային ենթագիտակցությունից դուրս գա այդ փիլիսոփայությունը: Հետևաբար Հայաստանին պետք է այդ փիլիսոփայությունից զերծ ընդդիմություն: Սակայն, այս ամենով հանդերձ, մյուս կողմն, իհարկե, այն է, որ իշխանությունն իրապես չունի հակակշիռ ընդդիմադիր ուժ: Եվ այստեղ այն, որ ընդդիմադիր ուժերը չեն կարող և չպետք է ուզենան լինել իշխանության նման, արդարացում չէ այն իրավիճակի համար, որ չկա այդ ընդդիմադիր հակակշիռը, որը իր ուժով կարող է իշխանությանը ինչ-որ բաներ ստիպել կամ ստիպել պարզապես թողնել հակասահմանադրական ճանապարհով զավթած դիրքերը և դրանք վերադարձնել ժողովրդին, սահմանադրական կարգի շրջանակ:

Ընդդիմության առաջ իշխանության ասիմետրիկ հակակշիռ լինելու հրամայականն է, և այդ խնդիրը ներկայումս, մեղմ ասած, հեռու է արդյունավետ սպասարկվածությունից և առավել ևս լուծված լինելուց: Իսկ դա բերում է նրան, որ իշխանությունը դառնում է առավել ինքնավստահ, առավել ցինիկ, բնականաբար էլ ավելի հանդուգն դառնալով իր բնույթով: Այդ տեսանկյունից, որքան էլ հասարակության համար ցավալի է իշխանական ցինիզմի դրսևորումը, թե համարժեք հակակշիռ չունեն, այդուհանդերձ այդ ցավը պետք է մղի ոչ միայն զգայական գնահատականների և իշխանության այդ դրսևորումները բնորոշող դիպուկ հակադարձումների, այլ մտորումների, թե ինչպես լուծել ասիմետրիկ ընդդիմադիր ուժի ձևավորման խնդիրը, ինչի վրա պետք է լինի այդ ասիմետրիայի շեշտը, որպեսզի այն բերի երկարաժամկետ դիմադրունակության համակարգի ձևավորման: Սա առանցքային խնդիր է:

Այսինքն՝ իշխանության համար պետք է հստակ լինի, որ ասիմետրիկ ընդդիմադիր ուժն ունի դիմադրունակության երկարաժամկետ ռեսուրս, և դրա դեմ իշխանության ավանդական մեթոդները աշխատել չեն կարող: Հայաստանում իշխանությանը կարճաժամկետ պարտության մղելու մարտավարությունը կարող է ինքնախաբեություն լինել: Ներկայումս Հայաստանում օբյեկտիվորեն չկա և գրեթե նույնքան օբյեկտիվորեն մոտ ապագայում չի կարող նշմարվել ասիմետրիկ այն ուժը, որն ունակ կլինի արձանագրել կարճաժամկետ հաջողություններ, եթե, իհարկե, չի ստանա, ասենք, արտաքին քաղաքական կենտրոնների բուռն աջակցություն: Իսկ այդպիսի աջակցության տրամադրվածություն այդ կենտրոններում ոչ միայն չի նկատվում՝ լինի Արևմուտք, թե Ռուսաստան, այլ հակառակը՝ ակնհայտ է, որ այդ տեսանկյունից Հայաստանի հաշվով կայացված որոշումները միտված են երկարատև տնտեսա-քաղաքական գործընթացների:

Ըստ այդմ՝ Հայաստանում ասիմետրիկ ընդդիմադիր համակարգի ձևավորումն էլ հաջողություն կարող է ունենալ երկարաժամկետ հաշվարկի դեպքում: Ընդ որում՝ որքան երկար ժամկետի հեռանկարով արվի հաշվարկը, այդքան գուցե ավելի կարճ ժամկետում զգացվեն աշխատանքի տարբեր էֆեկտները, թեկուզ հիմնականում փոքր: Նախ՝ Հայաստանում ներկայումս կա խնդիր հասկանալու ոչ թե ինչ է իշխանությունը կամ ինչպիսին է իշխանությունը, այլ ինչպիսին է, իրենից ինչ է ներկայացնում ընդդիմությունը: Այսինքն՝ ընդդիմությունից Հայաստանում այլևս չի պահանջվում իշխանության բնութագրում կամ բնորոշում: Այս տեսանկյունից նախորդ ընդդիմություններն ու կյանքը արել են առավելագույնը:

Ներկայումս հասարակությունն ունի ընդդիմության տեսակը, կարողությունները, բնույթը, արժեքները, պատկերացումները հանգամանալից, հայեցակարգված ստանալու, հասկանալու խնդիր: Ընդ որում՝ այդ տեսանկյունից, օրինակ, կոնկրետ մեկ ներքին կամ արտաքին խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշումը կարող է համակիրների բանակի կամ վստահության աստիճանի տեսանկյունից մատուցել ավելի մեծ ծառայություն, քան իշխող վարչակարգի վերաբերյալ ընդհանուր անգամ ամենախիստ և ամենապատկերավոր գնահատականները: Ի վերջո, ընդդիմությունը Հայաստանում ինչ-որ ժամանակից վերածվեց «էստրադային» զբաղմունքի, քաղաքականի փոխարեն:

Հայաստանում կա ընդդիմադիր գործունեությունն էստրադայից քաղաքականություն բերելու, բեմից ամբիոն բերելու անհրաժեշտություն: Դա կարող է լինել միակ արդյունավետ պատասխանն իշխանական ցինիզմին, որի հաշվարկն էլ թերևս հենց այն է, որ համարժեք հակակշռի բացակայության մասին ցինիզմի և մեծամտության միախառնումով արվող հայտարարությունները հասարակությանը կհանեն հավասարակշռությունից: Հենց այստեղ, այդ հայտարարությունների հանդեպ վերաբերմունքից պետք է սկսի ասիմետրիկ շարժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում