Tuesday, 30 04 2024
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել

Մինասին կկախեն երկրի «դարպասներին»

Այն, որ Մինաս Ավետիսյանը և նրա ստեղծագործությունները միշտ էլ հետաքրքրություն են ներկայացրել հանրության շրջանում` գաղտնիք չէ, բայց որևէ մեկը չի կարող ժխտել այն փաստը, որ վերջին շրջանում իշխանությունը, հատկապես վարչապետը մեծ ուշադրություն են կենտրոնացրել Մինաս Ավետիսյանի որմնանկարները փրկելու աշխատանքների ուղղությամբ:

Սակայն կարծես գերխնդիրը ոչ թե իսկապես Մինաս Ավետիսյանի որմնանկարները փրկելն է, այլ այն, որ Մինաս Ավետիսյանին այսօր բրենդ են դարձրել և որքան հնարավոր է «բրենդը» ուզում են շատ տեղերում ցուցադրել և աշխարհին ներկայացնել: Ու այս ամենը միայն և միայն վարչապետի հանձարարությամբ: Որպես փաստի արձանագրում` երեկ ՀՀ կառավարությունը երրորդ անգամ է աջակցում Մինաս Ավետիսյանի որմնանկարները փրկելու աշխատանքներին. առաջին անգամ «Թորոս Ռոսլինի ծնունդը» աշխատանքը, հետո 2 որմնանկարները՝ «Խաչքարի մոտ» և «Հանդիպում», որոնք տեղ գտան կառավարությունում, իսկ երրորդն էլ տեղ կգտնի օդանավակայանում, որտեղ կտեղադրվեն «Թել են մանում», «Երկանք» որմնանկարները. երեկ կառավարությունը հաստատեց ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջոցներով Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի և «Գալվանոմետր գործարան» փակ բաժնետիրական ընկերության շենքերում գտնվող որմնանկարների տեղափոխման և վերականգնման մասին որոշումը: Հիմա էլ ամեն եկող-գնացող պատիվ կունենա ակնդրել Մինասի որմնանկարները ու հավանաբար կզարմանա` ինչո՞ւ այստեղ: Իսկ այս ընթացքում կառավարության որոշումների արդյունքում Գյումրիից աստիճանաբար վերանում են Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները, ու ամեն ինչ նորից կենտրոնանում է մայրաքաղաքում:

Թեև հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռ ամիսներ առաջ պնդում էր, որ իրենք կարող են խնամել իրենց հարստությունը, բայց այն խոսքից այդպես էլ գործի չվերածվեց: Մինաս Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից, փաստորեն, առայժմ հաջողվում է «փրկել» միայն վարչապետին. որմնանկարների վերանորոգման ողջ ֆինանսական կողմը հոգացել է կառավարությունը: Հետաքրքիր է` կառավարության շենք մտնողներից քանի՞սն են այս ընթացքում հասկացել որմնանկարների արժեքը: Չէ, պարզապես մեր վարչապետը բրենդային բաներ շատ է սիրում, և հնարավոր է, որ հենց իր ցանկությամբ էլ կատարվում է դա: Սակայն պետք է նկատել, որ այսօր էլ շատ որմնանկարներ ոչ միայն Մինաս Ավետիսյանի «փրկության» կարիք ունեն և այնքան էլ լավ վիճակում չեն ու պակաս արժեքավոր չեն:

Ինչպես նշեցինք, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռ ամիսներ առաջ որմնանկարները վերանորոգելու հետ կապված կառավարության որոշումից հետո հայտարարեց, որ իրենք էլ կարող են խնամել իրենց հարստությունը, Գյումրին էլ այդ ընթացքում տուրիզմի կենտրոն կդառնա, բայց որմնանկարները պետք է մնան Գյումրիում, սակայն ոչինչ չարվեց այդ ուղղությամբ: Հիմա ասում են, որ քաղաքապետարանն այդքան գումար չուներ «ռեստավրացիա իրականացնելու համար»: Այսինքն` ինչպես միշտ, ոչ թե գործի, այլ խոսքի շրջանակներում մնացին Վարդան Ղուկասյանի ցանկությունները: Շատ գյումրեցիներ այն կարծիքին են, որ եթե իսկապես նպատակը Մինաս Ավետիսյանի որմնանկարները փրկել էր, թող փրկեին, բայց թողնեին արվեստագետի ծննդավայրում և ոչ թե պոկեին արմատներից:

Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Համբարձում Ղուկասյանն այն կարծիքին է, որ եթե իսկապես սրտացավություն կար, թող վերականգնելուց հետո որմնանկարները Գյումրիում մնային, ինչո՞ւ են տեղահանում դրանք: Ըստ Համբարձում Ղուկասյանի` այս ճանապարհով կարծես հողից մարդուն կտրում են: Նրա համոզմամբ, սա ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանում է ամեն ինչ կենտրոնանում, այնինչ այդ որմնանկարների կյանքի կոչման համար գյումրեցիները տարիներով աշխատել են, հիմա այդ ձեռքբերումները տանում են իրենցից: Չնայած ասում է նաև, որ այսօր գյումրեցու կարծիքի հետ հաշվի նստող չկա: Որմնանկարների` կառավարության շենք տեղափոխելու թեմայի շուրջ խոսակցությունները մի քանի ամիս առաջ էլ եղան ու կլինեն նաև հիմա` կվրդովվեն, կընդդիմանան, բայց իրականում ոչինչ էլ չի փոխվի, քանի որ ժողովրդի ձեռքին բան չկա. «Դեռ ավելին, ըստ նրանց` պետք է մի բան էլ շնորհակալ լինենք, որ տանում-փրկում են այդ նկարը: Երևանը ամբողջությամբ դարձրել են Հայաստանը»: Նրա բնորոշմամբ, Մինաս Ավետիսյան ունեին, նրան տանում են, մնացածն էլ, եթե հնարավոր է գնում են, ու ի՞նչ պետք է մնա այս քաղաքին: «Ասում են` պետք է մարզերին, գյուղերին նայեն, ապակենտրոնացում պետք է տեղի ունենա, ինչքան գիտեմ` դրանք միայն խոստումներ են, ոչ ավելին»: Մինասը, ըստ նրա, օդանավակայան ո՛չ գալուց, ո՛չ էլ գնալուց կընկալվի, այս ի՞նչ վերաբերմունք է արվեստի գործերի նկատմամբ:

Գյումրիի Նկարիչների միության նախագահ Գարիկ Մանուկյանն էլ ասում է, որ բոլոր նկարիչներն էլ այն կարծիքին են, որ որմնանկարները լավ կլիներ հայրենի քաղաքում մնային, այն քաղաքում, որտեղ ծնվել է արվեստագետը: Ըստ նրա` պաշտոնյաները միշտ ասում են, որ Գյումրին մշակութային քաղաք է, հիմա այդ մշակույթի կարևորագույն օղակներից մեկը պոկում-տանում են «Զվարթնոց» օդանավակայան: Իհարկե, հաճելի է, որ որմնանկարները չվնասվեն, պահպանվեն, լավ տեղում լինեն, բայց դրանք կարելի էր տեղադրել Գյումրիի նորակառույց քաղաքապետարանում, որտեղ շատ գյումրեցիներ են ելումուտ անում, այնինչ օդանավակայանում միայն զբոսաշրջիկները կարող են զմայլվել: Իսկ այն, որ Գյումրիում զարկ կտան զբոսաշրջությանը, Գարիկ Մանուկյանը ասում է, որ նման կերպ փորձում են գյումրեցիներին հանգստացնել, սակայն նման բան չկա: Որևէ մեկի կարծիքը հաշվի չեն առել նախքան որոշումն ընդունելը, անում են այն, ինչ ուզում են, ինչպես իրենց է ձեռնտու, և միշտ է այդպես եղել: Նկարիչների միության նախագահը, սակայն, փաստում է, որ այսօր շատ ավելի արժեքավոր որմնանկարներ կան, որոնք ոչնչացման եզրին են, այդ թվում` Աշոտ Մելքոնյանի, Հակոբ Հակոբյանի որմնանկարներից, սակայն որևէ մեկը չի մտածում դրանք փրկելու մասին: «Հիմա Մինասը մեր հպարտությունն է, մեր նկարիչը` որևէ մեկը չի կարող առարկել, բայց տողատակերում էլ ամեն ինչ կարելի է հասկանալ»,- ասում է Գարիկ Մանուկյանը:

Ինչևէ, սա հավանաբար վարչապետի հայոց աշխարհի պրոյեկտների մաս է կազմում, բայց դժվար է կանխորոշել, թե որքանով որմնանկարները օդանավակայանում կծառայեն իրենց բուն նպատակին, կզարմացնեն զբոսաշրջիկներին և կավելացնեն նրանց թիվը:

Ի դեպ, Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխման հարցն անհանգստացնում է տեղացի շատ արվեստագետների, ովքեր երեկ վարչապետին գրված բաց նամակում իրենց վճռականությունն են հայտնել. «Արվեստների և մշակույթի քաղաք Գյումրիում են պահպանվելու և ցուցադրվելու մեր համերկրացի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները: Անկախ շինության սեփականության ձևից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին»,- ասում են նրանք և գտնում, որ առանց քաղաքի համաձայնության` հոգևոր մշակութային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում