Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Թուրքիայի խորհրդարանին ներկայացվել է վերջին 100 տարում բռնագաղթի զոհերի ժառանգներին քաղաքացիություն տրամադրելու մասին օրինագիծ

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ)՝ մարդու իրավունքների հարցերով փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն խորհրդարանի հանձնաժողովին ներկայացրել է օրինագիծ, որն առնչվում է Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելուն։

Եթե ընդունվի Թանրըքուլուի ներկայացրած օրինագիծը, ապա վերջին 100 տարում արտաքսված ու քաղաքացիությունից զրկված հայերը, հույները, ասորիները, հրեաներն ու քրդերը կունենան Թուրքիայի քաղաքացիություն ստանալու իրավունք։ Օրինագծի համաձայն՝ նման իրավունքից կարող են օգտվել ինչպես բռնագաղթի ենթարկված անձինք, այնպես էլ նրանց ողջ չլինելու դեպքում՝ նրանց ժառանգները՝ մինչև 4-րդ սերունդ։

Քաղաքացիություն ստանալու համար դիմողներին անհրաժեշտ է ներկայացնել «տվյալ ժամանակվա անձնագրեր», եկեղեցական և կրոնական այլ հաստատությունների արձանագրություններ, փոքրամասնությունների հիմնադրամների կամ այլ կառույցների փաստաթղթեր, Օսմանյան կայսրության փաստաթղթեր, բռնագաղթից հետո հանգրվանած երկրների փաստաթղթեր և այլն։

Ընդգծվում է, որ խոսքը հիմնականում 1915-1980-ական թվականների դեպքերի մասին է, որոնք հանգեցրել են Թուրքիայից հարյուր հազարավոր հայերի, հույների, ասորիների ու հրեաների արտաքսմանը։ Դրանց թվում հիշատակված են 1915 թվականի տեղահանության մասին օրենքը, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին հայերի ու հույների ջարդերը, «Ունեցվածքի հարկը», «Հայրենակի՛ց, թուրքերեն խոսի՛ր» կամպանիան և այլն։

1980-ական թվականների հետ կապված՝ նշված է, որ Թուրքիայի արևելքում ու հարավ-արևելքում PKK-ի հետ անվտանգության ուժերի բախումների պատճառով, քաղաքական դրդապատճառներով, շատերը լքել են այդ տարածքները և զրկվել Թուրքիայի քաղաքացիությունից։ Հաղորդվում է, որ ԺՀԿ-ն նախկինում նույնպես ներկայացրել է նմանատիպ օրինագիծ, սակայն այն տապալվել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում