Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Այս հակամարտությանը խառնվելն առնվազն քաղաքական կուրություն կլինի. Վիգեն Չետերյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանի հետ:

Պարոն Չետերյան, ամփոփում ենք տարին: Դուք տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ փաստում էիք՝ Հայաստանը ԻՊ-ի համար վտանգ չի ներկայացնում: Շարունակո՞ւմ եք մնալ նույն համոզմանը:

– Ինչպես նախապես ասել եմ, հիմա էլ մնում եմ նույն համոզման, որ վտանգ չկա Հայաստանի համար ԴԱԻՇ-ի կողմից: Մանավանդ երբ հետևում ենք վերջին զարգացումներին Իրաքի, Սիրիայի մեջ, ԻՊ կոչված կազմակերպությունն արդեն իսկ բավական շատ թշնամիների ճակատներ ունի, բավական մեծ դժվարություններ ունի: Չեմ կարծում, որ ինչ-որ պատճառ կարող է լինել, որ նրանք թշնամություն փնտրեն հեռավոր Կովկասի մեջ: Այսինքն՝ որևէ դրդապատճառ չունի:

Հայաստանի հոգսերն ուրիշ տեղում են են: Մի քանի մեծ նյութ կա այստեղ, մեկը՝ 2015-ը Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, և երկրորդ՝ մեդիայի առումով բավական հաջող տարի էր, բայց քաղաքական առումով մեծ հաջողություն չկարողացանք արձանագրել, բայց քաղաքական և դիվանագիտական որևէ հաջողություն չկարողացանք արձանագրել:

Երրորդ խնդիրը  տնտեսական  է. Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանի տնտեսությունից: 2008-ից ի վեր Հայաստանի տնտեսությունը վերելքներ ու վայրէջքներ ունի, բայց ճգնաժամային իրավիճակ է, դա շատ մտահոգիչ թեմա է:

– Լավրովի՝ Հայաստան կատարած վերջին այցից հետո արդեն խոսվում է սիրիահայերին պատերազմական գործողություններին մասնակից դարձնելու հնարավոր քայլերի մասին։ Հայկական համայնքն առհասարակ սիրիական հակամարտությանը պե՞տք է խառնվի, թե՞ ոչ:

-Ես միշտ այն դիրքորոշման եմ, որ մանավանդ զինյալ բախումները, սիրիական հակամարտության ռազմականացումը վնաս է բոլորին: Եվ այդ պատերազմի մեջ սիրիահայերն ընդհանրապես տեղ չունեն: Սա շատ վայրագ պատերազմ է, և հայկական փոքր գաղութն այս պատերազմին մասնակցելու դեպքում կարող է վնասով դուս գալ, զոհեր տալ: Ամեն ինչ պետք է անել ամենանվազ վնասներով դուրս գալու համար: Եթե պատերազմի ալիքը վերջանա, պետք է  փորձենք վերականգնել հայկական համայնքին, որոնք այսօր դեգերում են աշխարհի տարբեր ափերին: Այնպես որ այս պատերազմին մասնակցելն ընդհանրապես անիմաստ է:

Շատ դժվար կլինի Սիրիայում վերականգնել մեր հայկական ներկայությունը, նեցուկ կանգնել այդ համայնքին, այնպես որ պատերազմական ռազմական գործերին մասնակցելն ընդհանրապես անիմաստ է:

– Պարոն Չետերյան, եթե հանկարծ Հայաստանը որոշի ներգրավվել, և սիրիահայերն այս պայքարին մասնակցեն, ԻՊ-ի համար Հայաստանը կսկսի՞ վտանգ ներկայացնել,  ի՞նչ վտանգներ եք տեսնում այդ դեպքում:

– Հայաստանը միջոցներ չունի այդ հակամարտության մեջ մտնելու, ոչ էլ սիրիահայերն ունեն միջոցներ, դրանք շատ դատարկ խոսքեր են, ո՛չ ավելի: Եթե հայերը ներգրավվեին այս հակամարտության  մեջ, պետք է արդեն ներգրավված լինեին: Միակ բանը, որ իրականացնում են հայերը, այն է, որ հայ տղամարդիկ իրենց եկեղեցիներում, դպրոցներում պահակություն են անում: Քեսաբի ճակատամարտի ժամանակ, երբ մեծ հարձակում եղավ այնտեղ, հայկական ուժերը որևևէ միջոց չունեին դիմագրավելու. իսկապես անիմաստ է այդ ուղղությամբ մտածել: Պատերազմը շատ վտանգավոր խաղ է, եթե մենք միջոցներ չունենք, պետք է ուրիշ կերպ մտածենք:

Այսինքն՝ Հայաստանը եթե հանկարծ ներգրավվի, կօգտագործվի ինչ-որ առումով Ռուսաստանի կողմից, և պետք է զգույշ լինի՝ որևէ կերպ չխառնվելու այս մեծ պատերազմին:

Առնվազն քաղաքական կուրություն կլինի այս հակամարտությանը խառնվելը:

-Այսինքն՝ Հայաստանն այս փուլում արտաքին ճի՞շտ քաղաքականություն է վարում՝ հնարավորինս մանևրելով և զերծ մնալով:

-Հայաստանը պետք է տարածաշրջանի զարգացումների պոզիտիվ կողմերը նայի: Պոզիտիվ կողմներն այն են, որ մենք պետք է կարողանանք ռուսական շուկայի նոր պայմաններում ներդրումներ զարգացնել, պետք է կարողանանք Իրանից եկող տնտեսական բաց շուկաներում կյանքի կոչել մեր հնարավորությունները, որ այնտեղ ստեղծվել են, պետք է այդ շարժումներից օգտվել, և  ոչ թե տարածաշրջանի ամենամութ, ամենավտանգավոր պատկերին միջամտենք, որ նույնիսկ մեծ պետությունները միջամտելու որևէ լուծում չունեն: Այսինքն՝ այս քաղաքականության այբ-բեն-գիմ իմացողը նույն եզրակացությանը պետք է գա:

– Վերջերս Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ հայտարարություն արեց ՀԱՊԿ գագաթնաժողովում: Սա արտաքին քաղաքականության մեջ որևէ բան  կարո՞ղ է փոխել:

– Վերջերս թե՛ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման և թե՛ Ադրբեջանի հստակ տնտեսական թուլությունը, որ տեսանք այս տարի, կարող է ուժեղացնել հայկական դիրքերը:

Այլևս հրադադարի իրողություն գոյություն չունի, պատերազմական իրողություն է, և Հայաստանը պետք է ելք գտնի, որ այդ իրողությունը վերածի ավելի հանդարտ իրողության, որպեսզի հնարավոր լինի զրուցել այդ հակամարտության լուծման մասին: Բայց, ի վերջո, Հայաստանը նաև պատասխանատվություն ունի. երկար տարիներ Երևանում այն տպավորությունը կա, որ պարզապես դիվանագիտական սահմանափակ երկխոսությունը, որ կա Բաքվի հետ, կփակվի, որպեսզի Ղարաբաղի կոնֆլիկտը ղեկավարվի, և հստակ է, որ հիմա չի կարող իրական դառնալ: Ի վերջո, պետք է Հայաստանը մտածի, թե որն է Ղարաբաղի հակամարտության լուծումը, ինչպիսի ռեալ լուծում կարելի է իրականացնել այնտեղ:

– Այսինքն՝ 2016-ին այս ուղղությամբ պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

– Այո, պետք է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել, վերջին 20 տարիներին միայն արտգործնախարարի մակարդակով է այդ աշխատանքը տարվում, բայց կարող է՝ ուրիշ միջոցներ կան: Պետք է Հայաստանը մտածի Ադրբեջանի հանրային կարծիքի մասին. ինչպիսի քայլեր անել, որ այդ հանրային կարծիքը շատ ավելի նեգատիվ ուղղությամբ չգնա: Այսինքն՝ պետք է կարողանալ իրենց հետ լուծել հարցը, ոչ թե միայն վերնախավի հետ, քանի որ այսօր կա իշխանություն, բայց կարող է վաղը այդ իշխանությունը չլինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում