Monday, 06 05 2024
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել

Ադրբեջանը առայժմ չի արձագանքում մուսուլմանների մասին Թրամփի հայտարարություններին. EurasiaNet

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը օրերս կոչ էր արել արգելել ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող մուսուլմանների մուտքը Միացյալ Նահանգներ։ Սակայն նման դիրքորոշումը, ինչպես երևում է, չի խանգարում գումար աշխատելու նրա ձգտմանն այն պետություններում, որտեղ բնակչության մեծ մասն իսլամ է դավանում։ Ադրբեջանը նման պետություններից մեկն է։

Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները ցուցաբերում են աճող ավտորիտար հակումներ։ Նրանց կողմից ծավալվել է մարդու իրավունքների սահմանափակման և անկախ ԶԼՄ-ների աշխատանքին խոչընդոտելու լայնածավալ արշավ։

Դեկտեմբերի 17-ին Նյու Յորք նահանգից ամերիկյան հանրապետական կոնգրեսական Ջերսի Քրիստոֆեր Սմիթը Կոնգրեսի դիտարկմանն է ներկայացրել ադրբեջանական էլիտայի անդամների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ։ Դրա ընդունման դեպքում, մասնավորապես, այցագրերի հարցում կմերժվեն այն անձինք, ովքեր զգալի ֆինանսական օգուտներ են ստանում բարձրագույն ղեկավարության հետ գործարքներից։ Խոսքը վերաբերում է նաև Ադրբեջանի իրավապահ ու դատական մարմինների ներկայացուցիչներին։

«Միացյալ Նահանգներն այլևս չի կարող աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի խախտումների վրա»,- ասվում է Սմիթի հայտարարության մեջ։

Բաքվի կենտրոնում գտնվող Trump International Hotel & Tower համալիրը կառուցվել է և գտնվում է «Գարանտ» հոլդինգի սեփականության ներքո, որը վերահսկվում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդու՝ Անար Մամեդովի կողմից։

Առագաստի ձև ունեցող այդ 33 հարկանի շենքում տեղակայված են 900-9000 քառակուսի ֆուտ մակերեսով «ուլտրա-լյուքս» դասի 72 նստավայրեր և 189 հյուրանոցային համարներ՝ սկսած 645 քառակուսի ֆուտից։

Անար Մամեդովը տնօրինում է մի շարք ընկերությունների ենթակառուցվածքային, շինարարական, նավթի ու գազի արդյունահանման, միջազգային առևտրի և հեռահաղորդակցությունների ոլորտում։ Նա նաև Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի հիմնադիրն է և Ադրբեջանի գոլֆի ֆեդերացիայի նախագահը։

«Գարանտ» հոլդինգի ներկայացուցիչները չեն պատասխանել EurasiaNet.org-ի բազմաթիվ խնդրանքներին՝ մեկնաբանելու ընկերության կապերը Թրամփի հետ և հնարավոր հետևանքները Թրամփի արած հայտարարությունների արդյունքում։

Չնայած Ադրբեջանի քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների մեծ մասը նախընտրում է չմեկնաբանել Թրամփի խոսքերը, համենայնդեպս նրանցից մեկը՝ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, կարծում է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք պետք է արտահայտվեն այդ թեմայով։

«Պետք է կոշտ պատասխան տալ այդ հայտարարությանը։ Դա ռասիզմ է,- ասել է նա մուսուլանների վերաբերյալ Թրամփի խոսքերի մասին:- Հույս ունեմ, որ մեր կողմից պատասխան կհաջորդի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում