Saturday, 04 05 2024
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը

«100 քայլ»-ը` իրագործման մեջ

Սերժ Սարգսյանը հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների տնօրենների ու սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ «կոչ էր արել» հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին ընդլայնվել, որպեսզի ավելի շատ շահույթ ստանան, ավելի շատ աշխատատեղեր ստեղծեն ու պետության էլ ավելի շատ հարկ տան:

«Այսօր միջազգային շուկայում գունավոր մետաղների գինը հնարավորություն է տալիս զարգացման նոր ծրագրեր կազմելու և ավելի վստահորեն նայելու ապագային: Նաև սա է պատճառը, որ բոլորիդ կոչ եմ անում ընդլայնվել, նոր ծրագրեր կազմել: Մի կողմից՝ սեփականատերերը կստանան շահույթ, մյուս կողմից՝ աշխատատեղեր կստեղծվեն, և, բնականաբար, պետությունը կստանա հավելյալ հարկային եկամուտներ»,- ասել էր նա: Ս.Սարգսյանի այս խոսքերից չի երևում, որ հանքարդյունաբերության ոլորտը միջազգային շուկաների գների ֆանտաստիկ աճի պարագայում այդ գներին համամասնորեն ավելի շատ է հարկվելու: Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը երեկ հայտարարել է, որ իրենք դեմ չեն իրենց վճարած հարկերը որոշ չափով միջազգային շուկայում պղնձի գների աճի հետ կապելուն: Երեկ էլ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ում շրջանառվում է «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մի նախագիծ, որով միջազգային շուկայում հանքահումքային ապրանքների գների աճը կապվելու է բյուջե վճարվող հարկերի հետ:

Հիշեցնենք, որ մոտ 8 տարի շարունակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս իշխանություններից պահանջում էր միջազգային շուկայում հանքահումքային ապրանքների գները կապել հարկերի հետ` ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում է: Հ.Բագրատյանն իր այս մոտեցումը ամրագրեց նաև նախորդ տարվա փետրվարին հրապարակված ՀԱԿ-ի «100 քայլ» ծրագրում, որի 15-րդ կետում գրված է. «Ընդերքի հանրային տնօրինում. հանքահումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների համար վճարը… Դրա փոխարեն, ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի գինը, որով շահագործողն այն գնում է հանրությունից… Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ…

Պայմանավորված հումքի համաշխարհային գների դինամիկայով` արդյունահանող ընկերությունը պետության հետ պայմանավորված գնից վեր ստացած եկամուտը պետք է մուծի բյուջե»… Հիմա մեջբերենք Գագիկ Մինասյանին, ով կրկնում է ՀԱԿ-ի «100 քայլ»-ի այս կետի միտքը: «Մեր օրենսդրությունը այսօր չի արձագանքում այն իրավիճակին, երբ միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների գները էապես բարձրանում են: Սա բացասական ազդեցություն է թողնում ինչպես պետական բյուջեի եկամուտների վրա, այնպես էլ մրցակցային իրավիճակի վրա: Աշխարհի շատ երկրներ, որոնք ունեն հումքային արտադրանք, ռոյալթիի կամ բնապահպանական վճարների ճանապարհով կարգավորում են այս խնդիրը, որպեսզի լինեն ոչ թե գերշահույթներ, այլ տրամաբանական շահույթներ: Ընդերքը համաժողովրդական սեփականություն է, և այստեղից է բխում այդ օրենսդրության տրամաբանությունը: Եթե միջազգային շուկայում ունենք գների` որոշակի սահմանից ավելի բարձր աճ, ապա այդ գերշահույթները պետք է բաշխվեն ինչպես այդ տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ պետության միջև»,- հայտարարեց Գ.Մինասյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ համամասնությամբ պետք է բաշխվեն այդ գերշահույթները տնտեսվարողների և պետության միջև` Գ.Մինասյանը դժվարացավ պատասխանել: «Ես առայժմ չեմ ուզում այս մասին հստակ հայտարարել, քանի որ այդ օրենքի նախագիծը դեռ քննարկվելու է ԱԺ-ում»,- ասաց նա: Ամեն դեպքում ողջունելի է, որ այսքան տարիներից և ՀԱԿ-ի ծրագրում ամրագրվելուց հետո իշխանությունը վերջապես որոշեց կատարել այդ պահանջը: Գ.Մինասյանի խոսքով, «Ընդերքի մասին» օրենքի փոփոխություններն ամեն դեպքում էականորեն մեծացնելու են հանքարդյունաբերության ոլորտից բյուջե մուտքագրվող հարկերի ծավալը: «Օրենքում փոփոխություններ կատարելուց հետո այս ոլորտից բյուջե գանձվող հարկային եկամուտների չափը կմեծանա մոտ 2-2.5 անգամ»,- հայտարարեց Գ.Մինասյանը: Որպեսզի մոտավորապես պատկերացնենք, թե ինչ գումարների մասին է խոսքը, նշենք, որ 2010թ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» զբաղեցրել է խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ հորիզոնականը` վճարելով 12.6 մլրդ դրամ հարկեր, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» զբաղեցրել է խոշոր հարկատուների ցուցակի 42-րդ հորիզոնականը` վճարելով 1.7 մլրդ դրամ հարկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում