Sunday, 12 07 2026
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

ԵՄ-ն Հայաստանին չի կարող առաջարկել ռազմական անվտանգություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

 – Պարոն Ղազինյան, հայտնի դարձավ, որ Հայաստանի և Եվրամիության միջև բանակցությունները վերսկսվում են: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարեցին Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Ձեր տպավորությամբ՝ այս անգամ ի՞նչ բովանդակություն կունենա Հայաստանի և ԵՄ-ի միջև հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը: Հնչում են մեկնաբանություններ, թե այժմ բանակցվող փաստաթուղթը կունենա ընդամենը ֆորմալ բնույթ և էական նշանակություն չի կարող ունենալ:

– Նայած, թե մենք ինչ ենք հասկանում՝ էական նշանակություն ասելով: Բնականաբար և՛ ձևով, և՛ բովանդակությամբ այս պայմանագիրը կտարբերվի Ասոցացման համաձայնագրից, բայց ասել, որ այն կունենա պակաս կարևորություն, հատկապես այն իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, սխալ կլինի: Ներկայումս Հայաստանի կողմից փորձ է  արվում սահմանափակ հնարավորություններով դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը՝ կապված Ռուսաստանի հետ Հայաստանի վերջերս խորացած համագործակցությամբ, մասնավորապես ԵՏՄ անդամակցությամբ և դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ:

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը քաղաքական գործընթաց է: Ինչպես ցանկացած քաղաքական գործընթաց, այն պահանջում է աջակցություն պետության ներսում: Մենք տեսանք, որ մինչև 2013թ. քաղաքական աջակցությունն ապահովում էր իշխող քաղաքական կուսակցությունը: Եվ մենք տեսանք, որ իշխող քաղաքական կուսակցությունը անհուսալի գործընկեր է Հայաստան-ԵՄ համագործակցության հարցում: Դա հասկացել են նաև ԵՄ մեր գործընկերները, և դրանով կարելի է պայմանավորել Մոգերինիի զգուշավորությունը, որն արտահայտվում էր նրա ելույթում: Դա կապված էր նաև այն փաստի հետ, որ Հայաստանում դեռևս չկա գործընթացին աջակցող ռեալ քաղաքական ուժ:

– ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ այս բանակցվող փաստաթղթի մեջ կներառվի նաև տնտեսական բաղադրիչ: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանն այս առումով, քանի որ հսկայական պարտավորություն ունի ԵՏՄ-ի առջև:

– Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցելով, ստանձնեց պարտավորությունների լայն շրջանակ՝ փոխելու այն օրենսդրությունը, որ մշակվել էր վերջին 20-25 տարիների ընթացքում, երբ Հայաստանի կողմից եվրաինտեգրման գործընթացը հռչակված էր որպես արտաքին քաղաքական գերակա ուղղություն: Հետևաբար այդ պարտավորությունները որոշակիորեն կսահմանափակեն ԵՄ հետ տնտեսության ոլորտում կոնկրետ համագործակցության ձևաչափ մշակելու և այն իրագործելու հարցում: Մասնավորապես մաքսային ընթացակարգերի հետ կապված՝ Հայաստանն ուղղակի իրավաբանորեն իրավասություն չունի բանակցելու ԵՄ հետ: Մենք կարող ենք ԵՄ հետ բանակցել տնտեսական տեխնիկական կանոնակարգումների վերաբերյալ այն հարցերում, որոնք դեռևս կանոնակարգված չեն ԵՏՄ կողմից: Սակայն դա չի նշանակում, որ մենք դա կկարողանանք անել անվերապահորեն, որովհետև ինչ-որ մի պահի եթե ԵՏՄ հանձնաժողովը որոշեց, որ պետք է կարգավորի այդ տեխնիկական կանոնակարգումը՝ իր կողմից մշակված քաղաքականությամբ, Հայաստանը պարտավորություն կունենա փոխել ԵՄ հետ արդեն բանակցված, մշակված ձևաչափը: Իրավաբանորեն Հայաստանը պարտավոր է ապահովել ԵՏՄ շրջանակներում ծագող բոլոր պարտավորությունների կատարումը:

– Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին օրեր առաջ հայտարարեց, որ վերանայված քաղաքականության մեջ ԵՄ-ն առաջարկում է նաև անվտանգության բաղադրիչ: Կարծես գնդակը Հայաստանի դաշտում է՝ ընդունե՞լ անվտանգության բաղադրիչը, թե՞ ոչ: Նշվում էր, որ 2013թ. Ասոցացման համաձայնագրի տապալումը նաև անվտանգության խնդիրներով էր պայմանավորված: Այս դեպքում ինչպիսի՞ անվտանգություն կարող է առաջարկել ԵՄ-ն Հայաստանին:

– Անվտանգությունը մեր կողմից ընկալվում է որպես բացառապես ռազմական անվտանգություն, մինչդեռ միջազգային պրակտիկայում անվտանգությունն ունի ավելի լայն ընկալում՝ տեխնիկական անվտանգություն, համակարգչային անվտանգություն, դեմոգրաֆիական անվտանգություն, տնտեսական անվտանգություն: Քանի որ ներկայումս անվտանգության չափանիշները փոխվել են և ռիսկերը էապես մեծացել են՝ կապված հակաահաբեկչական գործողությունների հետ, ապա Հայաստանը ԵՄ հետ կարող է այս առումով էապես զարգացնել իր համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ բացառությամբ ռազմական անվտանգության: Եվրամիությունը դեռևս չունի իր սեփական ռազմական անվտանգության գործիքակազմը: Ունի ընդհանուր արտաքին և պաշտպանողական քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը էապես սահմանափակված է ԵՄ պետությունների ներսում, երրորդ երկրների հետ համագործակցության մեջ այս գործիքակազմը հազվադեպ է կիրառվում, հիմնականում հումանիտար առիթներով և գործերում: Հետևաբար մենք կարող ենք խոսել ԵՄ հետ տեխնիկական անվտանգության մասին, ներքին անվտանգության, տվյալների փոխանակման մասին՝ կապված հակաահաբեկչական գործողությունների հետ: Ռազմական առումով Հայաստանն ունի հստակ պարտավորություններ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Մենք կարողացել ենք որոշակի հաջողության հասնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափում: Լինելով ՀԱՊԿ անդամ՝ կարողացել ենք ստանալ ՀԱՊԿ-ի ղեկավարության, այսինքն՝ Ռուսաստանի համաձայնությունը առ այն, որ Հայաստանը կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի համատեղ խաղաղապահ առաքելություններին՝ զինվորական կազմով: Տեսնում ենք, որ նորմալ աշխատում են, որևէ նյարդային արձագանք այս առումով մենք չենք ստանում Ռուսաստանից:

– Այս անգամ Ռուսաստանը ինչպե՞ս կարձագանքի այս բանակցությունների վերսկսմանը և նոր փաստաթղթի ստորագրմանը: Նախորդ անգամ Ռուսաստանը կարծես վտանգ տեսավ Հայաստանի առումով: Եվ Մոսկվա կատարած այցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չեղարկում ենք Ասոցացման համաձայնագիրը, և դառնում ենք ԵՏՄ անդամ:

– Հայաստանում ստեղծված քաղաքական դաշտը և քաղաքական համակարգը հնարավորություն տվեցին Ռուսաստանին, որպեսզի մեզ թելադրի իր կամքը և մեզ պարտադրի մեր իսկ նախընտրած և հռչակած ուղուց հրաժարվել: Դա Հայաստանում քաղաքական համակարգի դեֆեկտն է, այսինքն՝ բազմակարծություն չկա: Թվում է, թե կա, ֆորմալ առումով մենք ունենք բազմակուսակցական համակարգ, իսկ իրական կյանքում ձևավորված է միակուսակցական համակարգ, որտեղ որոշվում է ամեն ինչ, և որի մեջ կա և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, և՛ ռուսամետ, և արևմտամետ, և՛ լիբերալ, և՛ դեմոկրատ, և՛ սոցիալիստ, և՛ պահպանողական: Հետևաբար՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա Ռուսաստանի ներգործությունը բավականին մեծ է՝ մեր փոխարեն որոշելու կամ մեզ հարկադրելու իր դիրքորոշումը՝ կապված Հայաստանի արտաքին շփումների ձևաչափի հարցում: Ռուսաստանը կարող է ցանկացած պահի վտանգ զգալ, եթե մենք անցնենք այն սահմանը, որը խնդիրներ կառաջացնի մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության պահպանման հարցում: Թվում է, թե Հայաստանում որևէ ոլորտ չկա, որ դուրս է մնացել Ռուսաստանի ազդեցությունից, հետևաբար՝ այն ոլորտները, որոնք կներառվեն ապագա պայմանագրում, դրանք կլինեն առավելապես ձևական և ոչ խոր բովանդակային, ուղղակի մենք կունենանք որոշակի սահմանափակումներ ներքին քաղաքականության հարցում, զսպումների որոշակի համակարգ կլինի, իշխանությունը ուղղակի կաշկանդված կլինի այդ պայմանագրով ստանձնած պարտավորություններով:

Ասոցացման համաձայնագրի տապալման պատճառներից մեկը, որն ավելի կարևոր է, պայմանականության սկզբունքի բացակայությունն էր. ի՞նչ ենք մենք սպասում դրա դիմաց, ի՞նչ ենք ստանում: Երբ որ ռեֆորմները սկսվեցին Արևելյան գործընկերության տարածքում, որևէ հստակ պայմանականություն չառաջարկվեց: Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, չենթարկվելով Ռուսաստանի շանտաժին, ստորագրեցին Ասոցացման համաձայնագիր, բայց մինչ այժմ դեռ չեն ստացել անդամակցության վերաբերյալ հստակ ակնարկ: Մինչդեռ Արևելյան Եվրոպայի երկրները իրենց բարեփոխումների ընթացքում ունենին հստակ պայմանականություն՝ արդյունքում ունենալ ԵՄ լիիրավ անդամակցություն:

Երբ որ ԵՄ-ն իշխանությանը ստիպում է գնալ բարեփոխումների, որոնք իր իսկ դեմ են, ապա այդ իշխանությանը պետք է ինչ-որ բան առաջարկի դրա դիմաց, որը կլինի համարժեք այն կորուստներին, ինչին գնում է իշխանությունը՝ կատարելով այդ բարեփոխումները: Հայաստանի պարագայում դրանք համարժեք չէին. առաջարկվում էր ընդամենը խոր, համապարփակ առևտրային տարածք, և դրա դիմաց պահանջները՝ առ այն, որ պետք է իշխանությունը սահմանափակեր իր իրավասության և գործունեության սահմանները երկրի ներսում, բնականաբար իշխանությունը պատրաստ չէր, և արդյունքում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ:

– Ինչքա՞ն կտևեն բանակցությունները: Հայաստանում ԵՄ դեսպանը նշում է՝ քանի որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը հիմնականում պահպանվելու է, հնարավոր է բանակցությունները կարճաժամկետ լինեն:

– Մոգերինին ևս խոսեց այդ մասին, ասելով, որ բանակցող կողմերը իրար լավ ճանաչում են, և ունեն աշխատանքի որոշակի բազա: Ես նույնպես հույս ունեմ, որ այդ գործընթացը երկար չի տևի, և մենք եկող տարվա ավարտին արդեն կունենանք որոշակի փաստաթուղթ: Ուզում եմ նաև հույս հայտնել, որ չի կրկնվի այն սխալը, որ եղավ եվրաասոցացման գործընթացում, այսինքն՝ փակ, գաղտնի՝ առանց ներգրավելու փորձագիտական լայն շրջանակներին, որոնք կլուսաբանեին, թե ինչ է սպասվում այս գործընթացի արդյունքում: Հույս ունեմ, որ այս անգամ բանակցային գործընթացին կներգրավվեն պրոֆեսիոնալ փորձագետներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում