Tuesday, 30 04 2024
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր

Ոստիկանությունը՝ ընտրացուցակներում սպանված Ավետիսյանների անունների առկայության մասին

Ոստիկանության պարզաբանում է, ըստ որի «Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն նրանք էլ են քվեարկել: Ըստ հրապարակման, զանգահարողը հայտարարել է, որ նման սրբապղծություն Գյումրին երբևէ չի տեսել և կոչ է արել գոնե անմեղ զոհերին խնայեին:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հորդորել է տեղեկատվություն տարածելիս հղում անել միայն փաստերին։ Հիմա էլ փաստն ենք ներկայացնում խմբագրությանը.

1.Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը (ծված՝ 16.02.1990թ.) Գյումրի քաղաքի Մյասնիկյան փ. 188 տան հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015թ.՝ մահվան կապակցությամբ,

2.Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 11.12.1981թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,

3.Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ծված՝ 22.05.1959թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,՝ մահվան կապակցությամբ,

4.Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 01.11.1979թ.) հաշվառված է եղել ք.Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,

5.Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ծված՝ 17.12.1961թ.) հաշվառված է եղել ք. Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.:

Նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, վերը նշված անձանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում:

Մենք զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները պարզաբանում կամ հերքում ենք առանց գնահատականներ տալու, բայց այս հրապարակման հարուցած զայրույթն ու զզվանքը պարզապես անհնար է զսպել:

Ավետիսյանների զոհված ընտանիքի չափահաս անդամների անունների իբր ընտրացուցակներում հայտնվելու մասին խմբագրություն «ահազանգած» անձը պարզապես կարող էր ստել, ինչը ստորություն ու սրբապղծություն է, բայց առավել սրբապղծություն չէ՞, երբ պատասխանատու լրատվամիջոցը տիրաժավորում է սուտը:

Ի՞նչ է նշանակում «քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկատվությունը ճշտելու»: Քվեարկության ցուցակներով չէիք կարող, գոնե փորձեիք ընտրացուցակներով ճշտել /ի դեպ, քվեարկության ցուցակները նույն ընտրական ցուցակներն են, պարզապես՝ ընտրողների կողմից լրացված/: Ոստիկանությունը վերջին ամիսներին պարբերաբար հրապարակել են ընտրացուցակների /ներբեռնման հնարավորությամբ/ կայքերի հասցները, որոնք հայտնի են նաև նախորդ ընտրություններից, քաղաքացիներին խնդրում են ստուգել ցուցակների ճշտությունը, ահազանգել թերությունների մասին, օգնել դրանց վերացմանը:

Եվ «Հրապարակի» ցանկացած տառաճանաչ աշխատակից էլ կարող էր մուտքագրել անունները ու ստուգել՝ կա՞ն, թե չկան: Եթե սա անելը բարդ էր, կարող էին զանգել ոստիկանություն:

Կրկին հրապարակում ենք այդ կայքերի հասցեները.

1. www.police.am /ներառված են Շիրակի 33-36 ընտրատարածքները՝ ենթաընտրատարածքներով/.

2. http://www.elections.am:

Մենք նման դեպքերը միշտ բարեսրտորեն վերագրել ենք տգիտությանը կամ անպարտաճանաչությանը, բայց սա հենց սրբապղծություն է, որովհետև անմեղ արյան ու համաժողովրդական ցավի շահարկումն է ապատեղեկատվության հիմքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում