Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն և հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնեն «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է Skysports.com-ը:
Ագուերոն շարունակում է ապաքինվել վնասվածքից, իսկ Տուրեն թեթև վնասվածք ունի:
Բացի այդ, «քաղաքաբնակներ»-ի կազմում կան վնասվածք ստացած ևս մի քանի ֆուտբոլիստներ: Վնասվածքից դեռ չեն ապաքինվել Վենսան Կոմպանին և Պաբլո Սաբալետան:
Թիմին չի կարող օգնել նաև կիսապաշտպան Սամիր Նասրին:







































