Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունի գծով մասնագետները ոչնչացրել են կասկածելի բեռ, որը տագնապ է առաջացրել է Սոֆիայի միջազգային օդանավակայանում։
Այսօր առավոտյան կասկածելի բեռը, որը գտնվել է բելգիական համարանիշներով միկրոավտոբուսում, տարհանվել է օդանավակայանի տերմինալներից մեկից։ Սկզբնական շրջանում հաղորդվել է, թե միկրոավտոբուսում գտնվել է պայթուցիկ, սակայն դա չի հաստատվել։
Բոլոր բեռները ստուգվել են վերահսկվող պայթյունի միջոցով։ Ոստիկանութունը հայտնել է, որ ավտոբուսի տերն օտարազգի է, որը Սոֆիայից մեկնել է երկուշաբթի գիշեր։