Մակեդոնիայի անվտանգության ուժերը սկսել են մետաղական ցանկապատ կառուցել Հունաստանի հետ սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ ցանկապատ կառուցվում է այն վայրում, որտեղ միգրանտները հատում են Հունաստանի հետ սահմանը եվրոպական այլ երկրներ գնալու համար: Մակեդոնացի զինվորները սկսել են մետաղական հենարան դնել և մետաղալար տեղադրել: