Thursday, 02 05 2024
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ

1 միլիոն 120 հազար դոլարի խոստում. երեկոյան կմեկնարկի ամենամյա հեռուստամարաթոնը

Այսօր երեկոյան մեկնարկելու է Հայաստան հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։

Պետք է նկատենք, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հիմնադրամին տարեցտարի ավելի քիչ գումար է նվիրաբերվում, քան նախորդ տարիներին։ Ինչպես նաև, որ տարեցտարի կրճատվում է արևմտյան նվիրատվությունները, և հիմնադրամի հիմնական ֆոնդը ձևավորվում է ռուսական նվիրատվությունների հաշվին։

Եվ, եթե հիմա էլ նայում ենք հիմնադրամի կայքը, ապա նվիրատվությունների հիմնական խոստումները տրված են տեղացի և ռուս գործարարների կողմից։

Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները 30-ական միլիոն ՀՀ դրամ կնվիրաբերեն Հիմնադրամին` Արցախում եկեղեցի կառուցելու նպատակով:

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը 100 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերի Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելու ծրագրին, որն այս տարվա հեռուստամարաթոնի գլխավոր նպատակն է:

Նույնքան գումար, նույն նպատակի համար կնվիրաբերի նաև հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանը։

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել նույն՝ Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելու ծրագրին։

Նշենք, որ սրանք բոլորն էլ դեռևս նվիրատվության խոստումներ են և դեռ հայտնի չէ, թե մարաթոնից հետո որքանով դրանք իրականություն կդառնան։

Հիշեցնենք, որ անցած տարի՝ 2014-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ արձանագրվեց 12 միլիոն 399 հազար 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Մարաթոնի արդյունքում հավաքված ամբողջ գումարը պետք է ուղվեր Հայաստանը և Ղարաբաղը կապող շուրջ 116 կիլոմետրանոց Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը:

2013-ին «Հայաստան» հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնի ժամանակ էլ արձանագրվել էր ավելի քան 22.5 միլիոն դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Մեր գյուղը» խորագիրը կրող 15-րդ հեռուստամարաթոնին հավաքվել էր քիչ ավելի շատ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք 2011-ին էլ արձանագրվեց 30 միլիոն 921 հազար 478 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։
«Հեռուստամարաթոն-2010»-ի ընթացքում հանգանակվել էր մոտ 21 միլիոն դոլար։

«Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարների մեծության առումով, առայժմ ռեկորդային է մնում «Հեռուստամարաթոն-2008»-ը, որի ժամանակ նվիրաբերվեց ավելի քան 35 միլիոն դոլար։ Այդ տարի մոսկովյան ճաշկերույթի ժամանակ միայն Սամվել Կարապետյանը հիմնադրամին նվիրաբերել էր 15 միլիոն դոլար:

Նշենք, որ ամենամյա հեռուստամարաթոնին նախորդում է տարբեր երկրների տարբեր քաղաքներում կազմակերպվող ճաշկերույթները, որոնց ժամանակ ևս կատարվում են նվիրատվություններ և նվիրատվության խոստումներ։

Այս տարվա հեռուստամարաթոնը կմեկնարկի երեկոյան, Հայաստանի ժամանակով 22:00-ին Լոս Անջելեսում և կշարունակվի մինչև վաղն առավոտյան ժամը 10։00։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում