ԱՄՆ Օկլահոմա քաղաքի դպրոցներից մեկում վերանորոգում անող վարպետները հայտնաբերել են անցած դարի սկզբի գրատախտակներ, որոնց վրա հրաշալիորեն պահպանվել են գրություններն ու նկարները, որոնք ուսուցիչներն ու աշակերտներն արել են 1917թ.: Այս մասին հայտնում է mirfactov.com-ը:
Դրանք պահպանվել են հին գրատախտակների վրա նորերը կախելու շնորհիվ:
Քաղաքի իշխանությունները պատրաստվում են գտածոները պահպանել որպես թանգարանային նմուշներ:














































