Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «վեցյակը» փաստաթուղթ են ստորագրել Արակում ծանր ջրով գործող ռեակտորի վերափոխման մասին, Թեհրանում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, երկրի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթի վրա իրենց ստորագրությունն են դրել բոլոր այն երկրները, որոնք հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրել են միջուկային համաձայնագիրը։
Սալեհին ընդգծել է, որ այդ փաստաթուղթը դրանով իսկ ճանապարհ կհարթի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործումը սկսելու և երկրի հանդեպ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար։




































