Sunday, 16 06 2024
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքներին (տեսանյութ)

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Ստեփան Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն այս քարոզարշավի հանդիպումներին չի մասնակցում:

– Իսկ ով ասաց, որ քարոզարշավն ավարտվել է: Կմասնակցի: Հիմա բակային հանդիպումներ են, մենք խմբեր ենք ձևավորել: Ծրագրում ունենք նաև ավելի մեծ միջոցառումներ, որոնց ինքը կմասնակցի:

– Հանրահավաքնե՞ր ունեք:

– Այո՛, մենք ունենք հանրահավաքների ծրագիր, օրերը կասենք: Սրանք բակային հանդիպումներ են, պարոն Ծառուկյանը կմասնակցի ավելի մեծ մասշտաբի և համաքաղաքային հանդիպումներին: Չկա այդպիսի բան, որ չի մասնակցելու:

– Ազատության հրապարակո՞ւմ եք անցկացնելու այդ հանրահավաքը:

– Կարծում եմ, այո: Ճիշտն ասած ես տեղյակ չեմ, շտաբն է իրազեկման խնդիրներով զբաղվում: Կարծում եմ, որ` այնտեղ: Ավելի լոկալ հանդիպումներ էլ կլինեն, բայց կարծում եմ, որ Ազատության հրապարակում անելու ենք:

– Գ. Ծառուկյանը միայն Ազատության հրապարակի հանրահավաքի՞ն կմասնակցի:

– Ես չեմ կարող ասել, թե որտեղ ինչպես է լինելու, դա ընթացքում կորոշվի: Պարոն Ծառուկյանը չունի այնպիսի որոշում, որ չմասնակցի հանդիպումներին: Նա մասնակցելու է, բայց թե որ օրը` որտեղ, չեմ կարող ասել:

– 2009թ. Երևանի ավագանու ընտրություններին Գ. Ծառուկյանը Հարություն Քուշկյանի հետ միասին մասնակցում էր քարոզարշավին, նրան ներկայացնում էր որպես ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու: Այս անգամ ինչո՞ւ այդպիսի մասնակցություն չի ունենում:

– Ճիշտն ասած, չկա այդպիսի պատճառ, մենք գտնում ենք, որ և քաղաքական թիմը պիտի ներկայացնի իր ծրագիրը, և այն մարդիկ, ովքեր ընտրվելու են ավագանու անդամներ: Նրանք պետք է համատեղ ներկայացնեն, ի վերջո` սա ավագանու ընտրություններ են: Ավագանու ընտրությունների արդյունքներից նոր կորոշվի, թե քաղաքապետի ընտրությունն ինչպես է լինելու: Այնպես որ, մենք նպատակահարմար ենք համարում, որ ովքեր մարդկանց հետ անմիջականորեն աշխատելու են, նրանք շփվեն: Գ. Ծառուկյանը կմասնակցի մեծ հանդիպումներին: Գ. Ծառուկյանը նախ հեռուստատեսային ելույթներով է ասել:

– Թե անցած տարվա խորհրդարանական ընտրությունների, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գ. Ծառուկյանը մեծամասնական ընտրակարգով կամ քաղաքապետի թեկնածու առաջադրված ԲՀԿ անդամներին անձամբ էր ներկայացնում: Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրությունները պակաս կարևոր չեն: Նա ինչո՞ւ իր ներկայությամբ չի աջակցում ԲՀԿ-ի  քաղաքապետի և ավագանիների թեկնածուներին:

– Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին ներկայացնելը մի փոքր այլ է: Հիմա մենք մեծամասնական թեկնածու չունենք: Երևան քաղաքում կուսակցությունների ընտրությունն է, ոչ թե անձերի:

– Առավել ևս:

– Այդ դեպքում ո՞ւմ պետք է ներկայացնի:

– Կուսակցությանը:

– Կուսակցությանը ներկայացրել է Ազգային ժողովում իր գործունեությամբ, ընտրողների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ: Պարտադիր չէ, որ նա բոլոր բակերում նույն բանը ասի:

– ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե այս ընտրություններին ԲՀԿ-ն Երևանի բոլոր ընտրատեղամասերում վերահսկելու և նկարահանելու է ընտրական ողջ գործընթացը, պահելու է բոլորի քվեն: Այնպես են հսկելու, որ բոլոր կուսակցություններին տրված քվեները պահպանվեն: Անցած տարվա խորհրդարանական ընտրություններին նույնպես ԲՀԿ-ն նման վերահսկողություն էր կազմակերպել և ՀՀ գրեթե բոլոր ընտրատեղամասերում նկարահանման սարքեր էր տեղադրել: Ի՞նչ եղան այդ տեսանյութերը: Այդ տեսանյութերում որևէ ընտրակեղծիք չէ՞ր արձանագրվել, ինչո՞ւ ԲՀԿ-ն դրանք չհրապարակեց:

– Տարբեր տեղամասերում, հատկապես շրջաններում ինչ-որ բաներ ֆիքսվել էին, այնպես չէ, որ ոչինչ չէր եղել: Բայց ես կարծում եմ, որ դրանք այնպիսին չէին, որոնք այդ պահին էական ազդեցություն կթողնեին ընտրությունների արդյունքների վրա: Մենք իսկապես համարում ենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր ձայներին տեր ենք կանգնել, և հիմա էլ վստահ ենք, որ տեր կկանգնենք: Մենք վերահսկելու ենք, ամեն ինչ անելու ենք և հուսով ենք, որ դա կհաջողվի: Եվ ոչ միայն մենք, քաղաքական համագործակցության շրջանակներում այլ քաղաքական ուժերի հետ համատեղ այս հարցը քննարկում ենք: Եվ ես կարծում եմ, որ ընտրությունները մաքուր անցկացնելու հարցում պետք է բոլորը շահագրգիռ լինեն: Ով շահագրգռված չի լինի` նրա միտքը ծուռ է:

– Եթե էական խախտումներ չէիք արձանագրել, այդ դեպքում ԲՀԿ-ն ինչո՞ւ է երբեմն բարձրաձայնում, որ ընտրությունները կեղծվել են:

– Ես պատասխանեցի այդ հարցին: Մենք համարում ենք, որ մենք տեր ենք կանգնել մեր ձայներին, բայց չենք հավատում, որ երկրում 2,5 մլն ընտրող կար:

– Այսինքն` հավելյալ ընտրողնե՞ր են եղել:

– Այդքան բան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում