Monday, 13 05 2024
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

Հայաստանն ուղղակի, թե անուղղակի ներգրավված է «Իսլամական պետության» դեմ պայքարում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

– Ինչո՞ւ Ֆրանսիան, ինչո՞ւ Փարիզը դարձավ ահաբեկիչների թիրախը:

– Մահմեդական ռադիկալիզմի կրողները մեծ ուշադրություն են դարձնում խորհրդանիշներին, մասնավորապես կրոնագաղափարական խորհրդանիշներին: Ամերիկայում սեպտեմբերյան ահաբեկչությամբ նրանք ուզեցին ցույց տալ, որ իրենք տեռորիստական ակցիայով ի զորու են քանդել փողի և գործարարության կենտրոնը, ԱՄՆ-ի ֆինանսական և քաղաքական կայունությունը: Իսկ Փարիզը մի զրնգուն հեքիաթ է: Փարիզի վրա հարձակումը հարձակում էր արվեստի, նորաձևության և ինչպես իրենք՝ ֆրանսիացիներն են որակում՝ «կյանքի ուրախության, երջանկության» կենտրոնի վրա: Եվ այդ կյանքի երջանկության ու վայելքի հեքիաթն անապահով դարձնելը ունի մեծ խորհրդանշական նպատակ, քանի որ ռադիկալիզմի աշխարհը կողմ է նրան, որ աշխարհը, մարդկությունը գնա իր բոլոր կրեատիվ մտքերի սահմանափակման ճանապարհով, դեռ ավելին՝ այդ ամենի վերացման ճանապարհով:

– Ֆրանսիան ամենազուսպն էր «Իսլամական պետության» ռմբահարման իմաստով, ընդամենը երկու գործողություն էր տեղի ունեցել: Բայց ահաբեկիչներից մեկը հստակ նշել էր, որ սա վրեժ է Սիրիայում տեղի ունեցածի համար: Շատերի համար անհասկանալի էր նաև Ասադի գնահատականը, որ այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում, շուրջ 4 տարի՝ տեղի է ունենում Սիրիայում:

– «Նյու Յորք թայմսում» տպագրվեց մի հոդված, որին երկար ենք սպասել. այդ հոդվածի հիմնական գաղափարն այն է, որ պետք է բարձրաձայնել այն, ինչ երկար ժամանակ մնում էր փակ վարագույրների հետևում, այն, որ Սիրիան Մերձավոր Արևելքում ռուսական ամենահզոր ազդեցության տարածքն է:

Ինչ վերաբերում է մեզ մոտ շրջանառվող այն հանցավոր թեզին, ըստ որի՝ ահաբեկչությունը ինչ-որ քաղաքական գործողությունների հետևանք է, պետք է ոչ միայն սահմանադրորեն, օրենսդրորեն ուղղակի դատապարտել, այլ նաև պետք է քրեորեն պատժել ահաբեկչությունը արդարացնող որևէ փորձ:

– Օրերս նաև մտքեր էին շրջանառվում հայկական համացանցում այն մասին, թե ինչու մենք պետք է ցավակցենք ֆրանսիացիներին, բայց ոչ ամեն օր պատերազմի զոհ դարձող սիրիացիներին և իրաքցիներին:

– Մի պարզ պատճառով, որ պատերազմը և ահաբեկչությունը խորապես տարբերվող երևույթներ են: Պատերազմների մասնակցում են երկրների էլիտաները, զինվորները, և խաղաղ բնակչությունը քիչ թե շատ պաշտպանված է միջազգային կոնվենցիաներով:

– Դուք ուղղորդում տեսնո՞ւմ եք այս գրառումների հետևում:

– Միանշանակ տեսնում եմ այդ ուղղորդումը: Այն մարդիկ, որոնք փորձում են հավասարության նշան դնել այդ երկու երկրների միջև, նաև այն մարդիկ, որոնք փորձում են հավասարության նշանը բացատրել քաղաքակրթությունների տարբերությամբ, երկու դեպքում էլ անընդունելի գործողություններ են կատարում:

– Ի՞նչ էր այս ամենը մեզ համար, և որքանո՞վ էր համարժեք մեր արձագանքը:

– Մարդիկ, իհարկե, գնում են դեսպանատուն, բայց մենք չենք նկատում պետական մակարդակով ավելի լուրջ արձագանք այդ գործողություններին: Ի դեպ, չկա նաև մահմեդական աշխարհի արձագանքը, որն ինձ մտահոգում է այն առումով, որ այդ աշխարհը իրեն նույնականացնում է ռադիկալ ուղղության հետ, ինչը շատ վտանգավոր է: Ի վերջո՝ սուգը, կարեկցանքը չի կարող լինել արհեստածին, այն պետք է լինի ինքնաբուխ: Եվ քննադատությունը՝ ինչո՞ւ մարդիկ չգնացին Իրաքի կամ Սիրիայի դեսպանատուն, տեղին չէ: Ցանկացած մարդու նկատմամբ հանցանքը դատապարտելի է, բայց կարեկցանքը, սերը, հիացմունքը, դրանք որևէ մեկը չի կարող պարտադրել: Ֆրանսիան, ամբողջ Եվրոպան երկրաշարժի ժամանակ միանգամից կազմակերպեցին ինքնաբուխ օգնություն Հայաստանին: Ասում են՝ մի՛ նայիր հարևանիդ, երբ որ նրան շատ են կարեկցում, մտածի՛ր, թե քեզ ինչու են քիչ կարեկցում, որովհետև կարեկցանքի և սիրո չափաբաժինը որոշվում է տվյալ մարդու, տվյալ հանրության, տվյալ քաղաքակրթության արժանիքներով: Ուրեմն Ֆրանսիան ունի արժանիքներ:

– Ռուսաստանը փորձում է նաև Փարիզի ահաբեկչությունն օգտագործելով՝ դառնալ միջազգային ընդհանուր գործողությունների մաս: Նրան չհաջողվեց առանձին հակաահաբեկչական կոալիցիա կազմել:

– Պուտինը պատրաստ է հանձնել Ասադին՝ պայմանով, որ Սիրիայում իշխանության կգա պրոռուսական կոալիցիայի որևէ լիդեր: Ռուսաստանը փորձեց լինել վախի գործոն, դա նրան չհաջողվեց, նրա տնտեսական ռեսուրսները չեն բավարարում վախի գործոն լինել: Այժմ նա փորձում է վստահելի գործընկերոջ ստատուսի մեջ մտնել, բայց նրան կտրականապես արգելում են, որովհետև նա այդ գնով փորձում է զորքերը պահել Դոնբասում, դա նրան թույլ չեն տալու: Մենք գործ ունենք մի դաշնակցի հետ, որը բոլորին դավաճանում է: Մենք մի մազ էինք հեռու աշխարհաքաղաքական աղետից: Ղարաբաղի օդանավակայանը անգամ եթե մեկ անգամ օդային տարածք տրամադրեր Ռուսաստանին, հայտնի չէ, թե ինչ կլիներ մեր վերջը:

– «Իսլամական պետության» այս գործողությունները ծրագրողները, այս միաժամանակյա ահաբեկչական հարվածները հասցնողները, չե՞ք կարծում, որ կարող էին ենթադրել, որ այսպիսի աննախադեպ մոբիլիզացիա կլինի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի միջև, և հարվածներն ավելի ահասարսուռ կլինեն: Չե՞ք կարծում, որ հակազդեցություն կարող է տեղի ունենալ: Արդեն ձերբակալություններ կան Բելգիայում և ԵՄ այլ երկրներում:

– ԻՊ-ի տնտեսական և մարդկային ռեսուրսները անսպառ չեն, և եթե ժամանակին լիներ այդ կոնսոլիդացված ճակատը, այդքան առաջխաղացում չէր լինի: Եվրոպան և ԱՄՆ-ը վերջապես հասկացան, որ անվտանգությունը գլոբալ գործառույթ է, որը պետք է կիրառել համակողմանիորեն:

– ԻՊ-ը Հայաստանին այդքան մոտ է, վտանգը որքանո՞վ է հեռու մեզանից:

– Ուղղակի, թե անուղղակի մենք էլ ենք ներգրավված այդ պայքարում: Մենք պետք է հասկանանք, որ հայտնվել ենք տոտալ օղակի մեջ, որը նախ՝ մեզ պետք է ստիպի փնտրել անվտանգության ավելի հզոր երաշխիքներ, քան ՀԱՊԿ-ն է, որովհետև ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր բախումների դեպքում երաշխիք չէ մեր անվտանգության համար: Երկրորդ՝ պետք է փնտրենք այլընտրանքային տնտեսական ուղիներ, որովհետև մեր հետագա աղքատացումը որևէ ռեալիթի շոու չի փրկի, և երրորդ՝ մենք պետք է սկսենք տրամադրել օբյեկտիվ, ճիշտ և ստուգված ինֆորմացիա: Ես չեմ կարծում, թե պետական մամուլում կամ հեռուստատեսությունում չկան հմուտ թարգմանիչներ: Նրանք ճիշտ են կրթված, բայց սխալ են հրահանգավորված. ահա այստեղ է թաքնված շան գլուխը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում