Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ բրիտանական հատուկ ծառայությունները և անվտանգության ծառայությունները վերջին կես տարում 7 ահաբեկչական հարձակում են կանխել: Այս մասին Քեմերոնը հայտարարել է BBC ռադիոկայանի եթերում:
«Դա կարող էր այստեղ տեղի ունենալ»,- մեջբերում է ռադիոկայանը Քեմերոնի խոսքերը Փարիզում ահաբեկչությունների մասին:
Քեմերոնը նաև նշել է, որ Բրիտանիային հայտնի է «Սիրիայում գործող բջիջների մասին, որոնցում մարդիկ արմատականացվում են, իսկ հետո հետ են ուղարկվում հարձակումներ իրականացնելու համար»:









































