Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Standard & Poor’s վարկային վարկանիշների ծառայությունը Վրաստանի կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ ինքնիշխան վարկային վարկանիշները հաստատել է ВВ-/В մակարդակի վրա։
Վարկանիշների փոփոխման կանխատեսումը մնում է «Կայուն»։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռեցեսիան, որը շոշափել է Վրաստանի տարածաշրջանային հիմնական առևտրային գործընկերներին, բացասական ազդեցություն է ունեցել երկրի արտահանման ու դրամական փոխանցումների ծավալի վրա՝ այդպիսով թուլացնելով նրա արտաքին տնտեսական ցուցանիշներն ու դանդաղեցնելով տնտեսական աճը։
Standard & Poor’s-ն ակնկալում է, որ 2016 թվականին Վրաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կմնան նույն մակարդակի վրա, ինչը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ անորոշության հետ, որն իր հերթին ազդում է ներքին սպառման ու ներդրումների հոսքի վրա։









































