Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծվել էր ռուսական բեռնատար մեքենա, որի հետևանքով վնասվել էին մեքենայի անիվներն ու շարժիչը, և այն հայտնվել էր ճանապարհից դուրս։
Ազգությամբ օս վարորդը չէր տուժել: Բեռնատար մեքենան մինչ երեկ հնարավոր չէր դուրս բերել։ Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց սահմանամերձ Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը, երեկ՝ նոյեմբերի 8-ին, բեռնատարը դուրս են բերել գնդակոծվող գոտուց։









































