Երկրի վրա ապրող մարդկանց մոտ 2%-ը ընդհանրապես չի կարողանում մտապահել դեմքերը: Svopi պորտալի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարում են բրիտանացի գիտնականները:
Այդ հիվանդությունը կոչվում է պրոզոպագնոզիա: Մասնագետների խոսքով՝ առանձնակի ծանր դեպքերում այդպիսի «կուրությամբ» տառապող մարդը չի կարող մտապահել նույնիսկ իր մոտ հարազատների արտաքինը: Հիվանդը նրանց կարող է ճանաչել միայն սանրվածքից, քայլվածքից կամ հագուստից, բայց դա էլ միշտ չէ, որ օգնում է:
Հետազոտողները մեթոդ են մշակել, որն օգնում է հայտնաբերել մարդու այդ հիվանդությունը: Մարդուն մի շարք հարցեր են տալիս և հետևում են՝ արդյոք նա շփոթում է իրեն անծանոթ մարդկանց նրանց հետ, ում ինքը լավ ճանաչում է, կամ թե նա որքան լավ կարող է մտապահել կինոֆիլմի հերոսների դեմքերը:









































