Monday, 20 05 2024
16:41
Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ արձագանքել են ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Ռայիսիի և այլ պաշտոնյաների զոհվելուն
Փորձել են ապօրինի 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» եւ 66 գրամ «կոկաին» տեղափոխել
16:40
Իսրայելի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ին հայտնել է Ռաֆահում գործողությունն ընդլայնելու պլանների մասին
16:38
«Իրանը տրամադրված է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ». Իրանի նախագահի պաշտոնակատար
«Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու լավ և բարենպաստ հնարավորություններ կան». Ալիև
178 հազար քաղաքացի տուգանքի համար 50 տոկոսով քիչ է վճարել
Բիշքեկում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 41-ի
Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Իրաքում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն
Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ
15:20
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի վրա արձակված ԱԹՍ-ներ խոցելու մասին
Մեկնարկել է Կիրանցի այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ
Սյունիք այցի «առեղծվածն» ու Հայաստանի առաջադրանքը
Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա. Տավուշի մարզպետի աշխատակազմ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:47
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
14:41
Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Ալիևը ցավակցել է Իրանին
Հերքում. սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են
Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Մեջլիսի նախագահին
14:22
Զոհվածների հուղարկավորությունը կկայանա մայիսի 21-ին
Պուտինը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին
14:10
Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել է պաշտոնում
Հրազդանում 2 հոգի սպանվել է, մեկը վիրավորում ստացել. կան ձերբակալվածներ

Մայր Աթոռը շարունակելու է աջակցել Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 3-5-ը տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովի սկզբում Ամենայն Հայոց կաթո ղիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել ԳՀԽ անդամներին և հաջողություն մաղթել ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը նաև իր բարձր գնահատանքն է հայտնել ժողովականներին Հայոց եկեղեցուն մատուցած նվիրյալ ծառայության համար:

Ժողովն ատենապետել են Կ. Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովին քննարկվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին-Նվիրապետական Աթոռներ հարաբերությունները, թեմերի գործունեությունը, Հայ եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ծիսական-կարգապահական կյանքին վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 3-ի նիստին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին և միջոցառումներին Հայ եկեղեցու մասնակցության մասին զեկույց է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գոհունակությամբ ընդունելով զեկույցը` ԳՀԽ անդամներն իրենց մասնավոր գնահատանքն են հայտնել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի արարողությունների կազմակերպիչ հանձնախմբին:

Գերագույն հոգևոր խորհրդի նիստին իրազեկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և սիրիահայ համայնքի խնդիրների մասին: Անդրադառնալով մինչ օրս Հայոց եկեղեցու Նվիրապետական Աթոռների և թեմական կառույցների կողմից սիրիահայությանը ցուցաբերված աջակցությանը` այդ թվում և նյութական` հաստատվել է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը շարունակելու է իր զորակցությունը բերել ինչպես սիրիահայ համայնքին, այնպես և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:

Բելգիայում հայոց եկեղեցական համայնքների մասին զեկույցով հանդես է եկել Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը` ներկայացնելով բելգիահայ ծխական համայնքների կազմավորման առնչությամբ տրված հանձնարարականների գործընթացը և դրանց արդյունքները: Այս առնչությամբ հավելյալ տեղեկություններ է փոխանցել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ է կատարվել նաև եկեղեցական ժողովական կառույցներին: Քննարկումների արդյունքում ծրագրվել է առաջիկա տարի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել Ազգային-եկեղեցական ժողով: Այս կապակցությամբ ստեղծվել են համապատասխան հանձնախմբեր:

Եպիսկոպոսաց ժողովի նորաստեղծ գրասենյակի գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացրել գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Գերագույն հոգևոր խորհրդի կողմից ուղենշվել են գրասենյակի ապագա գործունեության շրջանակները:

Նոյեմբերի 4-ի նիստի սկզբում Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, աղոթք է արել ՌԴ Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

Ժողովի ավարտին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության 16-րդ տարեդարձի առիթով` մաղթելով Նորին Սրբությանը կենաց արևշատություն և հովվապետական բեղուն գործունեություն` ի փառս Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ի մխիթարություն հավատավոր հայ ժողովրդի:

Ժողովը փակվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում