Friday, 17 07 2026
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

Թագավորը մերկ է. գնացեք նայեք ձեր քաղաքացուն, երկրում մարդ չմնաց. Վարդան Բոստանջյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

– Պարոն Բոստանջյան, ինչպե՞ս եք գնահատում 2016թ. պետական բյուջեի նախագիծն ամբողջությամբ:

– 2016թ. բյուջեի զավեշտալի կամ խոցելի կողմերից մեկն այն է, որ համախառն համխմբված բյուջեն 2016թ. 8,7 միլիարդ դրամով պետք է պակաս լինի: Դա բացասական միտում է ՀՀ համար: Անցած ողջ ժամանակահատվածում չի եղել նման դեպք, որ մեր նախատեսածը լինի ավելի փոքր, քան նախորդ տարին: 2016թ. համար ունենք այս իրավիճակը, որը ցույց է տալիս, որ ունենք լարվածություն տարբեր ոլորտներում ու հարցերում: Առաջին հերթին պետական գործառույթների իրականացման համար անհրաժետ ֆինանսական միջոցների մոբիլիզացման հարցը այս պահին իսկ արդեն գտնվում է այնպիսի վիճակում, որ հնարավոր է՝ մենք չկարողանանք նախատեսված գումարները, հարկային մուտքերը ապահովենք պետական բյուջե: Եվ սրանով պայմանավորված՝ արդեն բյուջեի մնացած այլ ցուցանիշները ինքնըստինքյան ներկայանում են ոչ ավելի լավ, քան գոնե դա եղել է 2015թ. կտրվածքով:

– Դուք բյուջեում նկատո՞ւմ եք այդ լարվածությանը համարժեք աշխատանք, ավելի զուսպ ծախսեր տարբեր գերատեսչությունների համար: Որովհետև, օրինակ, ոստիկանության մասով ոչ միայն չեն նվազել, այլ նաև մոտավորապես 1 միլիարդ դրամի չափով ավելացել են ծախսերը: Վարչական գերատեսչություններում հավելյալ մուտքեր են նախատեսված 2016թ. բյուջեով: Ի՞նչ կասեք կառավարության կողմից կրճատումներ չանելու համառ դիմադրության մասին, երբ համընդհանուր անկման այս իրավիճակում, մենք ունենք այսպիսի ծախսեր:

– Ամենայն հավանականությամբ հենց այսպես էլ պետք է լիներ, որովհետև ցանկացած կառավարություն ուշիուշով հետևում է, թե ինչպես է իրեն պահում հասարակությունը: ՀՀ-ում ոչ թե 2015թ. կտրվածքով, այլ ընդհանրապես տեսնելով, որ հասարակությունը չի գտնվում ընդգծված անհանգստության մեջ, ավելին՝ անհրաժեշտ դեպքում թողնում հեռանում են երկրից, այս պարագայում իշխանությունն իրեն կարող է ամեն ինչ թույլ տալ: ՀՀ-ում ձևավորվել է մի այնպիսի իրավիճակ, որ պետական գործառույթների համար նախատեսված փողերով կարելի է թանկարժեք մեքենաներ առնել, մի քանի անգամ շրջագայել մոլորակով: 34 տոկոս աղքատություն գոյություն ունի մեր երկրում, բայց մարդիկ ոչ միայն բիզնես-կլասներով են շրջագայում, այլ կարող են տուն էլ չգալ, անընդհատ գտնվել վայելքների ու շքեղությունների տիրույթներում: Բնականաբար, իրենք երևի թե կարողանում են դա անել, որովհետև ոչ մեկը հուզմունք չի արտահայտում դրա վերաբերյալ: Իսկ մարդկության պատմությունը ցույց է տվել, որ բազմաթիվ տարածաշրջաններ ու երկրներ հասել են հաջողության այն պարագայում, երբ որ իրենց քաղաքացին իր իրավունքները պաշտպանում է, չի ուզում նսեմացված լինել: Հայ քաղաքացին տարբեր պատճառներով կարող է իր հայրենիքը թողնել ու հեռանալ: Եվ այս պարագայում իշխանությունները կարող են անել այն, ինչ որ հիմա անում են:

Հարկային մուտքերի 72%-ը ձևավորվում է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և եկամտահարկի միջոցով. սա վկայում է, որ քաղաքացին է վճարում: Մեր մեծ հարկատուների ցուցակը, որ նայում ենք, չհաշված Զանգեզուրի պղնձահանքային կոմբինատը, տեսնում ենք, որ նրանք մեծ հարկատու են դարձել ի հաշիվ ավելացված արժեքի հարկի, որը վճարում է քաղաքացին: Դրան էլ գումարվում է աղքատության բարձր մակարդակը, որը վիճակագրական պաշտոնական տվյալներով հաշվարկված է ցածր սպառման մակարդակ ունեցող մարդկանց ներառելով: Եթե մի փոքր արժանավայելությամբ մոտենան, հանրապետության 80%-ը կհայտնվի աղքատ վիճակում:

– Մյուս տարվա բյուջեով նախատեսված է 4,5%+1,5% գնաճ, ինչը նշանակում է, որ մեր ժողովուրդն առնվազն այդքան տոկոսով աղքատ է ապրելու:

– Ես ձեզ կառաջարկեի, որ ցանկացած տարվա բյուջետային օրենքը բացեք, նայեք՝ 4,5+1,5%-ն արդեն հաստատուն, կայուն կա այնտեղ, և դա իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ըստ էության՝ պետք է գրել, գրում են: Գնաճային ճնշումները, կուրսային փոփոխությունները շատ բարդ կոմպլեքս հասկացություն է, որը ենթադրում և պահանջում է հատուկ, համակողմանի ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունների բացակայության պարագայում պարզապես պետք է այդպիսի հոդված էլ գրել, ուրեմն գրում են՝ առանց փոխելու նշված թիվը՝ 4,5%-ը: Զարմանալի է, որ այն բոլոր երկրներում, որոնց հետ մենք համագործակցում ենք, գնաճային ճնշումները և ինֆլյացիոն սցենարները լրիվ ուրիշ են, իսկ ՀՀ-ում կայուն, 100 տարի է՝ նման վիճակ է: Սա նշանակում է, որ, ըստ էության, բյուջեի կազմման պրոցեսում ոչ մի հոգի էներգիա չի դնում: Բյուջեի ընդհանուր մակարդակը 1 տրիլիոնից մի փոքր ավել է, ըստ էության 1,4 միլիարդ ծախսային ինստիտուտը շատ չնչին է, առավել ևս, որ դրա ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 46%-ն ուղղվում է սոցիալական բնույթի ծախսերին՝ ներառյալ կենսաթոշակային ապահովման նվազագույն մակարդակը, որի պարագայում, մարդիկ չեն կարողանում ամենահասարակ օրակարգային հարցերը լուծել:

– ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր որպես կարևոր ձեռքբերում նշում էր, որ ի տարբերություն մեր հարևան երկրների բյուջետային կրճատումների, Հայաստանը կարողանում է պահպանել հիմնական ծախսերը:

– Այսինքն՝ բոլոր կողի-կշտի երկրները զոհված են, մենք էլ հիասքանչության մեջ կոտորվում ենք, հա՞: Ամոթ է նման բաներ խոսելը: Ասում են՝ թագավորը մերկ է. գնացե՛ք, նայե՛ք ձեր քաղաքացուն: Քո երկրում մարդ չմնաց, բոլոր մարդիկ գնացին իրենց ծննդավայրից, իրենց երկրից: Գագիկ Խաչատրյանը, որ այդ բառերը բարձրաձայնում է, էդ որ լավ է, բա ո՞ւր են գնում, հիմա՞ր են էդ մարդիկ, որ թողնում են իրենց երկիրը, հեռանում:

– Ի տարբերություն կառավարության 2016թ. հոռետեսական սպասումների՝ Հրանտ Բագրատյանը նշում է, որ ամբողջ աշխարհի համար շատ մեծ սպասելիքներով լի տարի է լինելու: Ինչո՞ւ ենք մենք այսքան հոռետես 2016-ի նկատմամբ:

– Բոլոր դեպքերում այն միտումները, այն զարգացումները, այն տեմպերը, ինչի ականատեսն ենք լինում, արդյունքում մենք արդեն հավատի դեֆիցիտ ունենք: Ժամանակ է պետք, որպեսզի մենք վերսկսենք հավատալ: Այս պարագայում քաղաքացին նսեմացված է, արհամարհված է: Ասում ենք՝ Սահմանադրություն ենք փոխում, իրավունքեր, իսկ ընդհանրապես քաղաքացին գիտի՞ ինչ իրավունքների մասին է խոսքը: Առաջին հերթին հարցնենք՝ այդ քաղաքացին ընդհանրապես գիտի՞ ինչ բան է Սահմանադրությունը կամ ի՞նչ առարկայական կտրվածքով է զգում սահմանադրական փոփոխությունները: Դրական սպասումների խնդիրը մեր ձեռքում է գտնվում: Մենք եթե ունենք կամք, ունենք ցանկություն, եթե սիրում ենք մեր երկիրը, ոչ թե շրջագայում ենք ամեն օր, ուրեմն մենք կարող ենք անհնարինը հնարավոր դարձնել:

– 2,2 տնտեսական աճով հնարավո՞ր է հավատ առաջացնել: Հրանտ Բագրատյանը նշում է, որ հավատը հնարավոր է առաջացնել 7 տոկոսից սկսած: Միայն այդ դեպքում մենք կարող ենք արտագաղթը կասեցնել:

– 2,2 տոկոսը սիմվոլիկ տոկոս է, այն բացարձակապես թիվ չի ներկայանում, պետք է այդ թիվը բարձր լինի: Մեզ պետք չէ հատուկ մոտեցումներ մշակել, պարզապես պետք է ցանկություն, կամեցողություն: Հրեաները 48թ. երբ որ վերագնեցին այդ հողերը, տեսեք՝ ինչ դարձրեցին, որովհետև բոլորը սիրեցին այդ հողը ու պայքարեցին դրա համար:

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ կառավարությունը և կառավարության ղեկավարը, հիմնական գերատեսչությունների ղեկավարներն այսօր «Այո»-ի շտաբում լծված են սահմանադրական փոփոխությունների քարոզչությանը, երբ այսպիսի օրհասական վիճակում է տնտեսությունը, երկիրը:

– Դուք կարծում եք՝ նրա՞նք են լծված: Նրանց հրահանգ է տրված, որ լծվեն, նրանք ուղղակի վարյանտ չունեն չլծվելու, նրանց ով է դրա իավունքը վերապահել: Նախարարները, վարչապետը, գիտեք, մեծ հնարավորությունների տեր մարդիկ ե՞ն, դա բացառված է: Եթե նրանք հանկարծակի մեծ ինիցիատիվա հանդես բերեն, դա վատագույն ձևով իրենց համար կանդրադառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում