Անգլիական «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչները կարծում են, որ թիմի հարձակվող Դենիել Սթարիջը շարք կվերադառնա ազգային հավաքականների հանդիպումներից հետո, տեղեկացնում է ESPN-ը:
«Կարմիրներ»-ը մտադիր են վերջինիս խաղադաշտ դուրս բերել նոյեմբերի 21-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սթարիջը մասնակցել է 3 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:









































