Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Ա Սերիայի 10-րդ տուրում «Սասուոլո»-ից կրած պարտությունը (1։0):
«Եթե ինչ-որ միջակ թիմում խաղայի, գոհ կլինեի, թե ինչպես ենք գործել 10 հոգով։ Բայց մենք խաղում ենք «Յուվենտուս»-ում և տուն ենք վերադարձել հիասթափված։
Չեմ կարծում, որ Կիելինիի հեռացման դրվագում մրցավարը սխալվեց։ Դա արդարացում չէ մեզ համար։
Ամեն ինչ շատ պարզ է՝ չենք կարողանում նույնիսկ 3 դիպուկ փոխանցում կատարել ու միկրոմենամարտերի կեսը պարտվում ենք։ Այս դեպքում հաղթանակի մասին խոսք լինել չի կարող»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է «Յուվենտուս»-ի պաշտոնական կայքը։







































