ՈւԵՖԱ-ն կարող է պատժել «Մալագա»-ի սեփականատեր շեյխ Աբդուլա բեն Նասեր Ալ-Տանիին` Twitter-ում կազմակերպության հասցեին վիրավորական արտահայտություններ գրառելու պատճառով:
Քաթարցի միլիարդատերը զայրացած է եղել «Բորուսիա»-«Մալագա» հանդիպման մրցավարությունից:
«Մենք դարձել ենք կորումպացված ՈւԵՖԱ-ի թիրախը մրցաշրջանի հենց սկզբից»,- գրել է «Մալագա»-ի սեփականատերը:
Իսպանական կողմի կարծիքով` վերջին երկու գոլերը «Բորուսիա»-ն խփել է խաղից դուրս իրավիճակում:
«Էլ Տանիի արտահայտությունները կվերլուծեն մեր տեսուչները»,- հայտնել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:










































