Ազատության հրապարակն այսօր դատարկ և խաղաղ է՝ ի տարբերություն երեկվա անցուդարձերի: Այստեղ չկան զանգվածային հավաքներ, սակայն մեր համաքաղաքացիներից ոմանք շարունակում են նախորդ օրվա դեպքերի քննարկումները: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ինչ տրամադրություններ ունեն մարդիկ այդ իրադարձություններից հետո:
Նշենք, որ նրանց մի մասը հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա քայլերից և հայտարարություններից: Մարդիկ կարծում են, որ Ծիծեռնակաբերդից վերադառնալիս նա չպիտի նստեր ոստիկանապետի մեքենան ու գնար։ «Միասին էինք գնացել, միասին էլ պիտի հետ գայինք: Ես շատ հիասթափված եմ։ Եթե հենց հիմա կարողանամ, կգնամ այս երկրից»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































