ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով` լավագույն մարզիչներ են իտալացի Ֆաբիո Կապելոն և պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:
Կապելոն, ինչպես հայտնի է, ներկայումս գլխավորում է Ռուսաստանի ընտրանին, իսկ Մոուրինյոն` Մադրիդի «Ռեալ»-ը:
«Լավ մարզիչները շատ են: Սակայն լավերից կընտրեմ լավագույններին և կասեմ, որ նրանք են Կապելոն և Մոուրինյոն»,- ասել է Իբրահիմովիչը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:









































