Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը այսօր կայցելի Սիրիայի հետ Թուրքիայի սահման, որտեղ տեղակայված են Patriot զենիթա-հրթիռային համալիրները:
Ստավրիդիսը համարվում է լիբիական սցենարով Սիրիայում ռազմական օպերացիա անցկացնելու կողմնակիցներից մեկը: Նախկինում նա հայտարարել է, որ միջամտությունը օգտակար կլինի ներկա փակուղու հաղթահարման և սիրիական ռեժիմի տապալման համար:
CNN-Turk-ի տեղեկություններով՝ Ստավրիդիսն Անկարա է ժամանել երեկ երեկոյան, որտեղ հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելի և ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմըզի հետ: Ամերիկացի ծովակալի այցն Անկարա որակում են որպես «հրաժեշտի», քանի որ նա շուտով լքելու է պաշտոնը:
Ստավրիդիսը կուսումնասիրի մարտկոցները Սիրիայի հետ սահմանակից Քահրամանմարաշ, Գազիանտեպ նահանգներում, ինչպես նաև թուրք-ամերիկյան «Ինջիրլիկ» բազայում:









































