Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ես երբեք ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չեմ համարել. Էլմար Մամեդյարով

Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը.

«Ես մեծապես կարևորում եմ Ռուսաստանի ակտիվ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ռուսաստանը մանրամասնորեն տեղեկացված է հակամարտող կողմերի մոտեցումներից:

Ես երբեք ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չեմ համարել: Երբ մենք շփման գծում ականատես ենք լինում զինված ուժերի, փոխհրաձգությունների, պայթյունների, ապա ինչպե՞ս մենք կարող ենք այն «սառեցված» անվանել:

Ներկայիս ստատուս-քվոն «խոչընդոտում» է թե´ տարածաշրջանի, թե´ հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը: Գոյություն ունեն մոտ 700.000 փախստականներ, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Ստատուս-քվոյի հարցը մշտապես կլինի մեր օրակարգում: Մյուս կողմից էլ մարդիկ չեն կարող հարատև թշնամության մեջ լինել: Երբեմն հնարավոր չի լինում ընտրել հարևաններին»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները մինչ այս շարունակում էին ամենուր թմբկահարել 1 միլիոն փախստականների առկայության մասին: Մինչդեռ իրականում ՄԱԿ-ի տարբեր զեկույցներում Ադրբեջանում փախստականների թիվը նշված է 571.272-575.609 մարդ:

«Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի» վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում նշված է Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից մոտ 570.000 տեղահանվածների մասին:

Մինչդեռ չպետք է մոռանալ նաև հայ փախստականների ու տեղահանվածների մասին։ 2004 թվականի փետրվարի 6-ին Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռոն Ռեդմոնդը տեղեկատվություն ներկայացրեց 1988-1993 թվականներին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած ավելի քան 360.000 փախստականների վերաբերյալ:

ԵԽԽՎ-ի` 1997 թվականի հունիսի 3-ի «Փախստականներն ու տեղահանվածներն Անդրկովկասում» և 2002 թվականի հունիսի 4-ի «Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակ» զեկույցներում նշված է 300.000 – 350.000 հայ փախստականների մասին:

Այս ամենին պետք է հավելել հակամարտության հետևանքով Հայաստանի սահմանամերձ շրջաններից ներքին տեղահանվածներին, որոնց թիվը տարբեր միջազգային փաստաթղթերում տատանվում է 60.000-ից 72.000-ի միջև:

Փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունները բավական լավ հնարավորություններ ունեն իրենց փախստականներին (եթե ոչ բոլորին, ապա գոնե դրանց զգալի մասին) Ադրբեջանում հայերի կողմից լքված տներում տեղավորելու համար: Սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկում, իրենց փախստականներին շարունակում են պահել ոչ բարվոք պայմաններում գտնվող ճամբարներում և ամենուրեք բարձրաձայնում են ադրբեջանական փախստականների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում