Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական բանակը Սիրիայի ռմբակոծությունների ժամանակ օգտագործում է հին ռումբեր և ոչ թե գերճշգրիտ զենք, ինչպես այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է պարբերականի մեկնաբան Փոլ Մաքլիրին։
Նա ռուսական քարոզչություն է որակել սեպտեմբերի 30-ից հետո մատուցված այն տեղեկությունները, թե Սիրիայում օգտագործվում են գերճշգրիտ զենքեր։ Մաքլիրին գրել է, որ ռուսական ավիահարվածենրի մեծ մասի ժամանակ օգտագործվել են հնացած «բութ» ռումբեր, որոնք անհնար է ուղղել թիրախի վրա, և որ դրանք որևէ ճգրտություն չեն երաշխավորում. «Ռուսաստանի կառավարության հրապարակած տեսանյութերի մի մասում երևում է, թե ինչպես են ռումբերն ընկնում միայն թիրախի հարևանությամբ։ Ռուսական ավիացիան ռմբակոծություններն իրականացնում է միջին բարձրությունից՝ չղեկավարվող զինամթերքի օգնությամբ։ Այդ փաստը կարող է վկայել այն մասին, որ Մոսկվային չեն հետաքրքրում հարվածների ճշգրտությունը։ Ընդամենը անհրաժեշտ է թիրախին բավական մոտ դիպչել»։