Saturday, 11 07 2026
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև

Ամերիկյան «Կոնտուր գլոբալ»-ը կթանկացնի ՀԷՑ-ին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը

Սյունիքում պաշտոնապես բացվեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը, նախագահ Սերժ Սարգսյանը «ՔոնթուրԳլոբալ» ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլիի և Կարլ Շնադտի հետ միասին ներկա է գտնվել «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Սերժ Սարգսյանը այցելել է «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթև ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը և կասկադի արդիականացման ծրագիրը: Հիշեցնենք, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գործարքը գնահատվել է 120 մլն դոլար, բացի այդ՝ ամերիկյան կողմը պարտավորվել է առաջիկա հինգ տարիներին համալիրում իրականացնել 70 մլն դոլարի ներդրում: Վաճառքի լրամշակված պայմանագիրը ՀՀ կառավարությունն ամերիկյան կողմի հետ ստորագրել է 2015 թ. հունիսի 8-ին: Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15 %-ը: Սա Հայաստանի մասնավորեցված միակ էներգետիկ օբյեկտն է, որը չի պատկանում Ռուսաստանին կամ ռուսական որևէ ընկերության: Որոշ փորձագետներ այդ առումով գտնում են, որ կասկադի վաճառքը Contour Global Hidrocaskade ընկերությանը հաջողված գործարք է, քանի որ այդպիսով Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ ռեսուրսները՝ որոշակի հակակշիռ ստեղծելով ՌԴ-ին: Այս գործարքը, սակայն, բուռն քննադատության արժանացավ Հայաստանի քաղաքական դաշտում, մասնավորապես՝ գործարքի սկզբնական փուլում՝ 2014 թ. սկզբին, ոչ իշխանական եռյակի կողմից՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցություններ:

Այդ ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, և եռյակն իր ողջ հնարավորություններով աշխատում էր նրան պաշտոնանկ անել: Ամերիկյան կողմի հետ Որոտանի վաճառքի բանակցություններն ընթանում էին Տ. Սարգսյանի ղեկավարությամբ, և այս երեք կուսակցությունները Որոտանի կասկադի վաճառքը օգտագործում էին նրան քննադատելու համար: Նրանք գտնում էին, որ էներգետիկ այդ օբյեկտը ամերիկյան կողմին է վաճառվել Հայաստանի համար ոչ շահավետ պայմաններով, և որ Տ. Սարգսյանը, լինելով արևմտամետ գործիչ, ընդունել է այդ պայմանները:

Անցած տարվա ապրիլին Տ. Սարգսյանի հրաժարականից հետո Որոտանի վաճառքի գործարքը շարունակվեց: Տեղեկություններ էին շրջանառվում, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել վաճառքի պայմանագրում, և նոր պայմանագիրը կնքվեց այս տարվա հունիսի 8-ին: Իսկ Տ. Սարգսյանի հրաժարականից հետո եռյակից հատկապես ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դադարեցին նույն ուժգնությամբ քննադատել հայ-ամերիկյան էներգետիկ այդ գործարքը: Այդ երկուսից ԲՀԿ-ն կարծես թե ընդհանրապես մոռացավ Որոտանի մասին:

Իր քննադատությունները շարունակեց միայն ՀԱԿ-ը: Խորհրդարանում խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անցած շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հ. Աբրահամյանին հարց ուղղելով՝ հայտարարեց, որ Որոտանի կասկադը վաճառքի հանվելուց ընդամենը 2 շաբաթ անց գնորդ կազմակերպությունը դիմել է Հայաստանի երեք բանկերի և նրանցից 90 մլն դոլարին համարժեք դրամ վարկ է վերցրել՝ գրավ դնելով կասկադի սեփականությունը: Մանուկյանը նշեց, ստացվում է, որ այդ գործարքի գումարները Հայաստանից է վերցրել, որպեսզի Հայաստանի բյուջե մուտք արվի այդ 90 մլն դոլարը:

«ՔոնթուրԳլոբալ» ընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արա Հովսեփյանը, Որոտանի ՀԷԿ-երի համալիրի բացմանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող այս տեղեկությանը, նշել է, որ հայաստանյան բանկերից վերցրել են ընդամենը 28 միլիոն դոլար՝ 90-ից, այսինքն՝ մեկ երրորդից ավելի քիչ։ Վերցրել են, քանի որ այդ գումարները հասանելի են, և փոխշահավետ տարբերակ է եղել, բանկերի համար այն ավելի հուսալի բիզնես-ներդրում է:

Հիշեցնենք, որ Որտանի ՀԷԿ-ի բնական ռելիեֆի թեքությունն այնպիսին է, որ Հայաստանում արտադրում է ամենաէժան էլեկտրաէներգիան: Եթե էժան արտադրող համարվող Հայաստանի ատոմակայանի արտադրած 1 կՎտ էլեկտրաէներգիան արժե 10,4 դրամ, ապա Որոտանի 1 կՎտ էլեկտրաէներգիան արժե 9,1 դրամ: «ՔոնթուրԳլոբալ» ընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է, որ Որոտանի համալիրը եկող տարեսկզբից արդեն մոտ 50 տոկոսով կբարձրացնի ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը՝ 9 դրամից դարձնելով 13։ Ընկերության կարծիքով, սակայն, թանկացումն ազդեցություն չի ունենա սպառողների սակագնի վրա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում