Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 զինծառայող, որից 2-ը՝ բրիտանացի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ինչպես պարբերականին հայտնել են ՊՆ-ում, տրանսպորտային Puma Mk2 ուղղաթիռը կործանվել է Քաբուլում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողության շտաբի մոտ վայրէջքի փորձի ժամանակ։ Ուղղաթիռում եղել է 10 մարդ։
«Ներկայում անցկացվում է վթարի հետաքննություն։ Մենք չենք կարող հաստատել՝ դա տեղի է ունեցել դժբախտ պատահարի՞, թե՞ գրոհայինների գործողությունների պատճառով»,- հայտնել են Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում։
ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Աֆղանստանում են գտնվում 500 բրիտանացի զինծառայողներ՝ նշել են ՊՆ-ում։
Մյուս 3 զոհերի ազգությունը հայտնի չէ։









































