Tuesday, 21 05 2024
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել
13:30
ԵՄ-ը մտադիր է բանակցություններ սկսել Մոլդովային և Ուկրաինային ընդունելու շուրջ
Պետական բյուջեի գիտության գծով ծախսերը թերակատարվել են

Տիգրան Սարգսյանը հաշվետվություն է տալու. մամուլ

Այսօր ժամը 15:00-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամներին է ներկայացնելու իր ղեկավարած կառավարության հնգամյա գործունեության արդյունքները: Ապրիլի 9-ին կառավարության լիազորություններն ավարտվում են: Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև նոր կառավարության կազմավորումը:

Ըստ «168 ժամ»-ի՝ սա լինելու է վարչապետի և կառավարության հաշվետվությունը, որի ժամանակ կոնկրետ թվերով և փաստերով ներկայացվելու է, թե ինչպիսի հսկայական առաջընթաց է գրանցել Հայաստանը Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործունեության արդյունքում: Պարզ է, որ հաշվետվությունը միայն հիացմունք և հպարտություն է առաջացնելու ՀՀԿ վերնախավի շրջանում, և նրանց մոտ ձևավորվելու է ներքին համոզմունք, որ Տիգրան Սարգսյանն անպայման պետք է վերանշանակվի վարչապետ, քանի որ Հայաստանի առաջընթացը չի կարելի կասեցնել: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ով ներկա է գտնվելու այս հաշվետվությանը, իր կուսակիցների ընդհանրական կարծիքը հաշվի առնելով, ըստ երևույթին, իր երդմնակալությունից հետո Տիգրան Սարգսյանին կրկին առաջարկելու է կառավարություն ձևավորել:

Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործունեությունից իրականում դժգոհ են թե՛ ընդդիմությունը, և թե՛ իշխանությունները: Հասարակության մասին նույնիսկ չենք խոսում, քանի որ յուրաքանչյուր մարդ այդ կառավարության գործունեության «փայլուն» արդյունքները 5 տարի շարունակ զգացել է իր մաշկի վրա: Իսկ այդ գործունեությունը հիմնականում ծավալվել է ոչ թե իրական, այլ վիրտուալ Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, որ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում պահելու ցանկությունը ՀՀԿ-ինն է, սակայն, կարծում ենք, որ այս պաշտոնում նրան վերանշանակելու գործում առավել մեծ ավանդ ունեն քաղաքական այն ուժերը, որոնց թիրախում էլ մշտապես գտնվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, այդ ուժերը ևս գործնականում ուժեղ են միայն վիրտուալ դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում