Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» չի ընդունել «Երկնագույն հոսք» գազատարով հավելյալ երեք միլիարդ խորանարդ մետր մատակարարելու մասին Թուրքիայի առաջարկը։ Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան տվյալ հարցի շուրջ համաձայնության են եկել երկու տարի առաջ, սակայն իրենք չեն կարող գազի հավելյալ մատակարարումներ իրականացնել Թուրքիային։ «Երկնագույն հոսք» գազատարը Ռուսաստանի ծովափից Սև ծովի հատակով ձգվում է դեպի թուրքական ծովափ։ Նրա երկարությունը կազմում է 1200 կիլոմետր, իսկ տարեկան թողունակությունը՝ 16 միլիարդ խորանարդ մետր։









































