Ջոն Մոգանին և նրա ընկերուհուն` Էշի Դուբոյեին մեղադրում են Էշվիլ քաղաքում 2015-ի սեպտեմբերի 24-ին Savings Bank-ի կողոպուտի մեջ:
Ոստիկանությունը հետաքրքրվել է զույգով այն բանից հետո, երբ երիտասարդը Facebook-ում համատեղ լուսանկար է հրապարակել` ենթադրաբար գողացված փողերի հետ:
Դրանից հետո ոստիկանությունը պարզել է նրանց գտնվելու վայրը և ձերբակալել գողության համար:
Այժմ զույգը բանտում է, գրավն արժե 250 հազար դոլար:











































