Saturday, 18 07 2026
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում

Հովիկ Աբրահամյանն Արմավիրի մարզում ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը ծանոթանալու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի մթերող կազմակերպությունների ղեկավարներին, հետաքրքրվել խաղողի մթերման աշխատանքների ընթացքով և առկա խնդիրներով: Մասնավորապես, մթերող ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որպեսզի, նախատեսված պահանջարկից բացի, հնարավոր լինի մթերման առավել մեծ ծավալ ապահովել: Կառավարության ղեկավարը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցել այդ հարցում:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մարզի համայնքապետերին, խաղողագործներին և լսել նրանց մտահոգությունները մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Նշելով, որ այս տարի հանրապետությունում խաղողի բերքն առատ է և գերազանցում է նախատեսված պահանջարկը՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը մթերելու հնարավորություն ստեղծվի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ մարզի համայնքապետերի հետ համատեղ քննարկել և կազմել այն համայնքների ցանկը, որտեղ բերքի աննախադեÕ º ծավալի մթերման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ:
Վարչապետ Աբրահամյանը նաև շրջայց է կատարել մարզի մթերող կազմակերպություններում, մասնավորապես, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Արմավիրի մարզի մասնաճյուղում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ Նոր Ամասիայի մթերման կետում, հետևել խաղողի մթերման գործընթացին, զրուցել խաղողագործների հետ: Այցի ավարտին վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին և Արմավիրի մարզպետին՝ մթերման գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում