Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող ընտանիքներից մեկը դստեր ծննդյան և նշանադրության առթիվ պատվիրել է 74 մլն դոլար արժողությամբ տորթ՝ հաղորդում է Kedem-ը:
450 կգ կշռող տորթը պատրաստել է 33-ամյա բրիտանացի դիզայներ Դեբի Վինգհեմը: Տորթը զարդարված է եղել 4000 ադամանդներով, որի վրա է գնացել գումարի մեծ մասը:
Թխվածքն իրենից ներկայացնում է պոդիում, որի վրայով քայլում են մոդելները: Նրանց հագուստները ներկայացվել են ամենայն մանրամասնությամբ՝ ընդհուպ մինչև կոշիկները, պայուսակները, գլխարկներն ու սմարթֆոնները:
Տորթի վրա պատկերվել է նաև «պոդիումի պատին տեղադրված» փոքրիկ հեռուստացույց, որով պետք է հեռարձակվեին նորաձևության ցուցադրության հոլովակները:













































