Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Ազատամարտիկին ծեծի են ենթարկել մայր հայհոյելու համար. Մանրամասներ. Armlur.am

 «Ժողովուրդ»ին նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկված «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանի գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատամարտիկին Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մասնակցել էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին: Երթի ավատին ՀՀԿ գրասենյակի մոտ իր տեսակետն է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին, իսկ ահա ավելի ուշ, երբ բողոքի ակցիան ավարտվել է, ազատամարտիկը քայլելիս է եղել Աբովյան փողոցով, նրան են մոտեցել 5-6 հոգի եւ ծեծի ենթարկել: Ազատամարտիկին տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա ստացել էր քթի եւ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդեր, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ կողի կոտրվածք, գլխի վերքին դրվել էր 6 կար: Նրա վիճակը կայուն է:

Տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարություններով են հանդես գալիս դեռեւս մեկ տարի առաջ բռնության ենթարկված ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը եւ այլք: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծիք էր հայտնել, թե միջադեպը կապված է ազատամարտիկի քաղաքական պայքարի հետ. «Մի բան կարող եմ ասել՝ ինչ-որ մի ուժ կա, որ ուզում է ջնջել ազատամարտիկ անունը»: Իսկ, ահա, «Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգողներից, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, դիմելով իշխանություններին, ասել էր. «Եթե դուք չհայտնաբերեք մեղավորներին եւ չպատժեք, մենք ենք պատժելու»:

Իհարկե, զայրույթը հասկանալի է, պատժելու պահանջը՝ միանգամայն ընդունելի, բայց այս դեպքում զարմանալի է ազատամարտիկների ամպագոռգոռ հայտարարությունները՝ եթե մեղավորներին չհայտնաբերեն եւ չպատժեն, ապա դա իրենք կանեն: Հետաքրքիր է՝ իրենց ծեծի հարցում ազատամարտիկներն ինչո՞ւ այդպիսի համառություն չցուցաբերեցին:

Ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր՝ 2014-ի դեկտեմբերի 9-ին Ռազմիկ Պետրոսյանը եւ Մանվել Եղիազարյանը եւս ծեծի էին ենթարկվել: Նրանք ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ միասին հաց էին կերել, իսկ, ահա, ավելի ուշ սկսել էին դժգոհել Սերժ Սարգսյանի կառավարման համակարգից, որին էլ հաջորդել էր հայհոյանքը: Եվ այս հայհոյանքի համար հաց ուտելուց հետո ծեծի էին ենթարկվել: Ավելին՝ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել էր, որ ազատամարտիկներին իր հրահանգով են ծեծել. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Այս խմորը շատ ջուր կվերցներ, եթե ազատամարտիկները որոշեին պատժել Լեւոն Երանոսյանին, սակայն նրանք բողոք չներկայացրին իրավապահներին, իսկ գործն էլ փակվեց, գնաց: Ասել է թե՝ Պետրոսյանը եւ Մանվել Եղիազարյանը դեռեւս մեկ տարի սկզբունքայնություն դրսեւորեին, անպատժելիության մթնոլորտը կփոխվեր, եւ գուցե նոր հանցանքներ չծնվեին:

Մեկ տարի անց հերթական ծեծը

Եթե «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եզիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի դեպքում ծեծը պայմանավորված էր Սերժ Սարգսյանին հայհոյելու հանգամանքով, իր մեջ քաղաքական դրդապատճառ ուներ, ապա արդյո՞ք Սմբատ Հակոբյանի հետ տեղի ունեցածը եւս քաղաքական հիմքեր ունի: Տեղեկացնենք, որ երեկ ազատամարտիկը հայտնել է, որ ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին՝ ոմն Տիգրանի, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է: Ռուբեն Հայրապետյանն էլ, անդրադառնալով տեղեկություններին, ասել էր, թե ազատամարտիկը քաղաքական պատվեր է կատարում եւ զրպարտում է իրեն: Ավելին՝ ըստ նրա՝ ինքը Տիգրան անունով թիկնազորի անդամ չունի:

Ով է Տիգրանը

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սմբատ Հակոբյանը եւ Տիգրանն ապրում են նույն համայնքում եւ բավականին մտերիմ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Եվ ըստ իրավապահ շրջանակներում քննվող վարկածի՝ երբ Տիգրանին տեղեկություններ են հասել, որ Սմբատ Հակոբյանն իր մասին լավ չի արտահայտվել, նա որոշել է պատժել: Ասել է թե՝ ազատամարտիկի եւ Տիգրանի միջեւ անձնական խնդիրներ են եղել, որն էլ երեկ ստացել է իր հանգուցալուծումը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում