Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ամեն ինչ անելու ենք, որ հանրաքվեին հայտնաբերված ամեն կեղծիքի վերաբերյալ տեղեկատվությունը լայնորեն հասանելի լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանը:

– Պարոն Եգորյան, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության համաժողովում Դուք առաջարկեցիք ստեղծել միասնական աշխատանքային խումբ, որը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի կամ հանրաքվեի ժամանակ դիտորդական ու փաստահավաք առաքելությամբ կզբաղվի: Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, թե ինչ աշխատանք պետք է կատարի այդ խումբը, և ի՞նչն է լինելու խմբի աշխատանքի թիրախը:

– Թիրախն այն ընդհանուր հայտարարն է, որի ուղղությամբ պետք է աշխատեն և՛ «այո»-ի, և՛ «ոչ»-ի կողմնակիցները: Պարզապես այդ հարցով կարծես թե միայն «ոչ»-ի կողմնակիցներն ու դիտորդներն են շահագրգռված: Մենք հետապնդում ենք շատ պարզ ու հասկանալի մի նպատակ՝ հսկողություն իրականացնել հանրաքվեի օրինականության նկատմամբ: Այս հարցի շուրջ, կարծում եմ, պետք է համախմբվեն և քաղաքական, և ոչ քաղաքական կազմակերպությունները, որոնք կողմ են ազատ, արդար ու հավասար ընտրական իրավունքի իրացմանը: Եվ որպես այդ օրինականության գրավական ու այս հանրաքվեի շրջանակներում առանցքային հարց՝ պետք է բարձրացվի ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման հարցը:

Հենց ստորագրված ցուցակների գաղտնիացումն է, որ ընկած է նախկին թե՛ համապետական, թե՛ տեղական նշանակության բոլոր ընտրությունների օրինականության նկատմամբ վստահության բացակայության հիմքում, հենց ստորագրված ցուցակների գաղտնիացումն է բազմաթիվ այլ ընտրակեղծիքների հիմքը: Հայաստանի Հանրապետության համար նման անգերագնահատելի իրադարձության՝ Սահմանադրության հիմնովին վերափոխման կապակցությամբ, հատկապես հաշվի առնելով այդ հարցի վերաբերյալ քաղաքական և հասարակական կոնսենսուսի, մեղմ ասած, բացակայությունը, ստորագրված ցուցակներն այն հիմնական ու կարևորագույն փաստաթղթերն են, որոնք պետք է վկայեն հանրաքվեի օրինականության մասին: Եվ դրանք պետք է հրապարակվեն:

Հանրաքվեի մասնակիցների ստորագրված ցուցակների հրապարակման պահանջը պետք է դրվի և՛ քաղաքական, և՛ հասարակական կազմակերպությունների կողմից: Ավելին` եթե սահմանադրական փոփոխությունները նախաձեռնող(ներ)ը  փորձում են համոզել թե՛ ՀՀ քաղաքացիներին, թե՛ միջազգային կառույցներին, որ հանրաքվեի արդյունքները չեն կեղծվելու, ապա առաջին հերթին իրենք պետք է ձեռնամուխ լինեն ստորագրված ցուցակների հրապարակման երաշխիքների ապահովմանը:

– «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն անցած տարի և այս տարվա սկզբին դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթի ժամանակ: Նաև ձեր աշխատանքի և հայտնաբերած խախտումների արդյունքում առաջին մրցույթը չեղյալ համարվեց: Այս անգամ նույնպե՞ս ցանկանում եք արձանագրած խախտումները ներկայացնել միջազգային այն կառույցներին, որոնք հետաքրքրված կլինեն Հայաստանում տեղի ունեցող հանրաքվեով:

– Արձանագրված խախտումները առաջին հերթին ներկայացվելու են ՀՀ քաղաքացիներին, սակայն եթե ինչ-որ մեկը հույս ունի որ կոսմետիկ, PR-ի միջոցով համոզելու է միջազգային կառույցներին, թե ամեն ինչ շատ լավ է, և արժանանա վերջիններիս դրական գնահատականին, ապա ասեմ, որ մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի դիտորդական առաքելության արդյունքում հայտնաբերված յուրաքանչյուր խախտման և կեղծիքի վերաբերյալ տեղեկատվությունը լայնորեն հասանելի լինի:

– Իսկ Ձեր կարծիքով՝ խախտումների նույն պատկե՞րն է լինելու, ինչը եղել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:

– Այո՛, կարծում եմ, հիմնական գործիքները նույնն են լինելու (բազմակի քվեարկություններ, անձանց ուղղորդում, հարկադրանք հիմնված տարբեր կախվածությունների վրա, օգնողների ինստիտուտի և վարչական ռեսուրսի չարաշահում): Իհարկե, կան նաև որոշ նոր գործիքներ, որոնք ԿԸՀ-ն ակտիվորեն փորձարկում է վերջին շրջանում գրեթե բոլոր ՏԻՄ ընտրությունների ընթացքում՝ դա նույնականացման քարտերով քվեարկելու իրավունքի կամայականորեն մերթ տրամադրումը, մերթ չտրամադրումն է: Բացի այդ, արդեն իսկ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերը անհավասար պայմաններ են նախատեսում «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավի մասնակիցների համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոգրյալը՝ առանցքային հարց է մնում ստորագրված ցուցակների հրապարակայնության հարցը, որի չապահովման պայմաններում կարելի է հանրաքվե նույնիսկ չանել, քանի որ իշխանությունը ցանկալի քվեարկությունն ու դրա տոկոսն ապահովվելու է մահացածների, հանրապետությունից բացակայողների կամ քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում