Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Խաղաղապահներին «ոչ»-ը կհասնի, թե՞…

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 21-ին հայտարարել  է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չկա, իսկ խաղաղապահների կենտրոնի առումով խոսքն ընդամենը Հայաստանում վարժանքների «լաբորատորիա» ստեղծելն է: Խաղաղապահների մասին խոսք չլինելու վերաբերյալ երկու օր առաջ հայտարարել էր նաև պաշտպանության նախարարը՝ իհարկե, օգտագործելով «այս պահին խոսակցություն չկա» արտահայտությունը, ինչը առնվազն հարց է առաջանում՝ իսկ «ոչ այս պահի» մասին խոսակցություն կա՞:

Ռուս խաղաղապահների տեղակայման հարցի բացակայության մասին օրերս Բաքվում հայտարարել է նաև կարճատև այցով այնտեղ ժամանած Պենտագոնի ներկայացուցիչը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Ֆարկասը: Նա ասել էր, թե կարծում են, որ նման միակողմանի նախաձեռնություններ չկան:

Խաղաղապահների թեման ակտուալ քաղաքական օրակարգի մաս դարձավ ՀԱՊԿ-ի սեպտեմբերի 15-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի բարձրաձայնումից հետո: Նա առաջարկել էր Հայաստանում ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների կենտրոն, ինչը և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանցի, և՛ արևմտյան շատ փորձագետներ դիտարկեցին որպես Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ուղղությամբ կոնկրետ քայլ: Դրանից հետո Հայաստանի իշխանությունները հերքում են նման հարցի առկայությունը, հերքման տպավորություն է թողնում նաև Պենտագոնի ներկայացուցչի հայտարարությունը, սակայն այնուամենայնիվ ակնհայտ է, որ այստեղ բոլոր այս հերքումները պարունակում են որոշակի հարաբերականություն, և այնպիսի տպավորություն է, որ գործընթացն այնուհանդերձ կա, իսկ հերքումները դրա վրայի սառույցն են, և բավական է ուժեղ սեղմում, ու սառույցը կկոտրվի, և ոտքը կհայտնվի ջրում: Իսկ այդ ջրից ոչ միայն չոր դուրս գալ հնարավոր չի լինի, այլև ընդհանրապես ջրից դուրս գալն անհնար կլինի: Այդպես է այն դեպքերում, երբ սառույցն է կոտրվում:

Այս թեման, սակայն, Հայաստանում շարունակում է մնալ հասարակական-քաղաքական օրակարգից դուրս: Հայաստանի գրեթե ոչ մի քաղաքական ուժ հիմնավոր մոտեցում և դիրքորոշում չի հայտնել խաղաղապահների հնարավոր խնդրի վերաբերյալ: Երևի թե բացառություն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտնած տեսակետը, որը խաղաղապահների տեղակայումը համարում է ուղղակի վտանգ տարածաշրջանային կայունությանը: Այսպես կոչված հիմնական կազմի կամ նմանօրինակ հավակնությամբ քաղաքական ուժերը որևէ կերպ դեռևս չեն արտահայտվել այս խնդրի կապակցությամբ, թեև հարցը կարծես թե առնվազն ՀԱՊԿ գագաթնաժողովում արված հայտարարության և դրա փորձագիտական արձագանքի տեսքով բավական կոնկրետ է, ոչ պակաս կոնկրետ, քան բոլորի միտքը զբաղեցրած սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

Իհարկե, ողջունելի է այդ գործընթացի դեմ հաստատակամ պայքարի տրամադրված ուժերի համախմբումը, քանի որ սահմանադրական նախաձեռնությունը մի շարք վտանգներ է պարունակում հասարակության համար: Սակայն դա ամենևին չի կարող արդարացնել այլ վտանգների հանդեպ որևէ իներտ վերաբերմունք, և այս տեսանկյունից, իհարկե, այսօր կարևոր հարցերից մեկը նույնքան պարզ է. կասե՞ն Սահմանադրության փոփոխություններին «ոչ» ասող ուժերը նույն հստակ «ոչ»-ը որևէ պատրվակով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հեռանկարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում